Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՅՓՈՍՏ ԹՐԱՍԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-03-28-ից մինչև 2019-06-08։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2019-06-08Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հոկտեմբերի 2017 թվականի N 1335-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՅՓՈՍՏ ԹՐԱՍԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 958-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առաջարկել «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության կառավարության և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության (հավատարմագրային կառավարիչ) միջև 2016 թվականի դեկտեմբերի 14-ին 9 ամսով (ավարտը՝ 2017 թվականի սեպտեմբերի 30-ին) կնքված «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2019 թվականի փետրվարի 15-ը երկարաձգելու հնարավորությամբ:

(1-ին կետը փոփ. 22.03.18 N 307-Ա)

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո բանակցել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր 2016 թվականի դեկտեմբերի 14-ին 9 ամսով (ավարտը՝ 2017 թվականի սեպտեմբերի 30-ին) կնքված պայմանագրի ժամկետը սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամկետով երկարաձգելու մասին:

(2-րդ կետը լրաց. 22.03.18 N 307-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. հոկտեմբերի 25

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։