Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 741 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ N 11 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 մարտի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2004 թվականի N 243-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 741 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ N 11 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 10-ի «Հայաստանի Հանրապետության նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի ռացիոնալացման ծրագիրը հաստատելու մասին» N 741 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի ռացիոնալացման ծրագրի 34-րդ և 35-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 34. Երևանի ՄՏՈՒ N 12 Երևանի քաղաքա-

պետարան Վերակազմակերպել`

վերակազմավորելով Երևանի N 12

արհեստագործական

ավագ դպրոց Երևանի քաղաքա-

պետարան

35. Երևանի ՄՏՈՒ N 13 Կրթգիտնախ Գործունեությունը

դադարեցնել

»:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

ա) Երևանի նախկին N 13 մասնագիտական տեխնիկական ուսումնարանում գործող երկու 10-րդ դասարանները տեղափոխել Երևանի N 12 արհեստագործական ավագ դպրոց.

բ) Երևանի նախկին N 13 մասնագիտական տեխնիկական ուսումնարանի հաշվեկշռում գտնվող գույքը սեփականության իրավունքով հանձնել Երևանի N 11 արհեստագործական ավագ դպրոցին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. մարտի 4

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։