ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 ապրիլի 2018 թ.
ք. Երևան N 146-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի ԹԻՎ 31-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով.
Հրամայում եմ՝
1. Հաստատել իրավաբանական անձի կանոնադրության (կանոնադրության փոփոխության, նոր խմբագրությամբ կանոնադրության) տիտղոսաթերթի վրա նշում կատարելու ձևերը (համաձայն հավելվածի):
2. Սահմանել, որ այլ մարմինների կողմից գրանցված իրավաբանական անձի վերագրանցման, ինչպես նաև պետական ռեգիստրի կողմից վերագրանցված իրավաբանական անձի փոփոխությունների գրանցման դեպքում հավելվածի նշումների մեջ «ԳՐԱՆՑՎԱԾ Է» արտահայտության փոխարեն նշվում է «ՎԵՐԱԳՐԱՆՑՎԱԾ Է» արտահայտությունը:
3. Սահմանել, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից իրավաբանական անձի պետական գրանցման դեպքում կանոնադրության տիտղոսաթերթի վրա նշում կատարելուց հետո փաստաթուղթը ստորագրում է համապատասխան աշխատակիցը:
4. Այլ մարմինների կողմից գրանցված (վերագրանցված) իրավաբանական անձի՝ պետական ռեգիստրի կողմից փոփոխությունների գրանցման դեպքում հավելվածում բերված նշումների հետ մեկտեղ կատարվում է նշում իրավաբանական անձի գրանցման (վերագրանցման) վերաբերյալ:
5. Այլ մարմինների կողմից գրանցված (վերագրանցված) իրավաբանական անձի մասին տեղեկությունները պետական միասնական գրանցամատյանում գրառելու (առանց փոփոխությունների գրանցման) դեպքում իրավաբանական անձի կանոնադրության վրա կատարվում է նշում իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման (տեղեկությունների գրառման) տվյալների վերաբերյալ:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2003 թ. մարտի 17-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացը կանոնակարգելու մասին» թիվ 31-Ն հրամանը:
7. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։
Պաշտոնակատար` Դավիթ Հարությունյան
Հավելված
Արդարադատության նախարարի
2018 թվականի ապրիլի 10-ի
N 146-Ն հրամանի
1. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից իրավաբանական անձի պետական գրանցման դեպքում 2. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից փոփոխությունների պետական գրանցման դեպքում
Տպագրված է ընդամենը __ օրինակ
ՕՐԻՆԱԿ _____
Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ
ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ
_____ ____________20___ թ.
գրանցման համարը՝ _____________
ՀՎՀՀ՝ ___________
աշխատակից՝
_______________ _______________
Տպագրված է ընդամենը __ օրինակ
ՕՐԻՆԱԿ _____
Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ
ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ 00.00.0000 թ.
գրանցման համար՝ 000.000.00000
ՀՎՀՀ՝ 00000000
00.00.0000 թ. գրանցված
կանոնադրության թիվ ____ __
փոփոխությունը գրանցված է
իրավաբանական անձանց պետական
ռեգիստրի կողմից
____ ____ 20___ թ.
աշխատակից՝
______________ _______________