Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 մայիսի 2018 թվականի N 461-Ա

ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Միջազգային կրթական սրահի շրջանակներում ԱՊՀ պետությունների կրթության ոլորտի համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի՝ 2018 թվականի ապրիլի 18-20-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսը և ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Մանուկ Մկրտչյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված գիշերակացի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Կրթության և գիտության նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Մանուկ Մկրտչյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Կ. Կարապետյան

2018 թ. մայիսի 4

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։