ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԵԿԴ/0013/06/17
ԵԿԴ/0013/06/17
Նախագահող դատավոր՝ Մ. Պապոյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. ԱՎԵՏԻՍյանի
մասնակցությամբ դատավորներ Հ. Ասատրյանի
ե. դԱՆԻԵԼյանի
Լ. Թադևոսյանի
ա. պողոսՅԱՆԻ
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ` Մ. Պետրոսյանի
մասնակցությամբ մեղադրյալ՝ Ա. ՆՈԽՈՒԴՅԱՆԻ
պաշտպաններ՝ Ա. ՂԱՐԻԲՅԱՆԻ
Տ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
2017 թվականի դեկտեմբերի 20-ին ք. Երևանում
դռնփակ դատական նիստում, քննության առնելով Աննա Աշոտի Նոխուդյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մայիսի 25-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Աննա Աշոտի Նոխուդյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մայիսի 25-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի ապրիլի 4-ի որոշմանը:
2. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված` կալանավորման 2 ամիս ժամկետին հաշվակցել 2017 թվականի ապրիլի 1-ից մինչև 2017 թվականի մայիսի 25-ը մեղադրյալ Ա.Նոխուդյանի` անազատության մեջ գտնվելու ժամկետը:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Ավետիսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան