ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2014 թվականի N 1395-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՎԱՅՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՄԲ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼԻՍ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 26.04.18 N 491-Ն)
Համաձայն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողին այլ վայր ծառայության նշանակմամբ կամ ծառայության գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը լրաց. 26.04.18 N 491-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. դեկտեմբերի 17
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի
դեկտեմբերի 11-ի N 1395-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՎԱՅՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՄԲ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼԻՍ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ
(վերնագիրը լրաց. 26.04.18 N 491-Ն)
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողին այլ վայր ծառայության նշանակմամբ կամ ծառայության գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգն ու չափը:
(1-ին կետը լրաց. 26.04.18 N 491-Ն)
2. Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված քննչական կոմիտեի ծառայողին իր բնակության վայրից 30 կմ և ավելի հեռավորությամբ վայրում ծառայության նշանակմամբ և բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինությամբ, նրան օրական վճարվում է դրամական փոխհատուցում բնակելի տարածության վարձակալության դիմաց՝ փաստացի վճարված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան`
Բնակավայրի անվանումը Ընտանիքի (երեխաները, ամուսինները, ծնողները, տատը և պապը) անդամների թիվը
մինչև 4 անդամ 4 և ավելի անդամ
Երևան քաղաքում 1500 (դրամ) 2250 (դրամ)
Այլ քաղաքներում 800 (դրամ) 1200 (դրամ)
Այլ բնակավայրերում 500 (դրամ) 750 (դրամ)
3. Քննչական կոմիտեի ծառայողը փոխհատուցում ստանալու համար զեկուցագիր է ներկայացնում քննչական կոմիտեի նախագահին: Զեկուցագրին կցվում է բնակարանի վարձակալության պայմանագրի պատճենը:
4. Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ զեկուցագիրը քննարկվում է քննչական կոմիտեի դեպարտամենտի ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման վարչությունում: Սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում քննչական կոմիտեի դեպարտամենտը որոշում է ընդունում դրամական փոխհատուցում տալու մասին, եթե դրանցում առկա չեն թերություններ: Փաստաթղթերում թերություն հայտնաբերելու դեպքում դրամական փոխհատուցում տալու մասին որոշումն ընդունվում է այն վերացնելուց և փաստաթղթերը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
5. Զեկուցագրի բավարարման դեպքում քննչական կոմիտեի ծառայողին փոխհատուցման գումարները վճարում է քննչական կոմիտեի դեպարտամետը՝ նախատեսված բյուջետային միջոցների հաշվին:
(հավելվածը լրաց. 26.04.18 N 491-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան