Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ՁԵՎԱԹԵՐԹԻԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

9 ապրիլի 2018 թ.

ք. Երևան N 8-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ՁԵՎԱԹԵՐԹԻԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 20-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Սահմանել՝

1) ստորագրությունների հավաքման ձևաթերթիկի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) ստորագրությունների հավաքման ձևաթերթիկի լրացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2018թ. ապրիլի 9-ի

N 8-Ն որոշման

Ձև

ՏԵՂՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՁԵՎԱԹԵՐԹԻԿ

[———————————————— նախագծի (հարցի) քաղաքացիական նախաձեռնության

նշվում է նախագծի (հարցի) անվանումը

կարգով առաջարկելուն միանալու վերաբերյալ]

Հ/Հ Ազգանուն, անուն, հայրանուն Ծննդյան օր, ամիս, տարի Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ Անձի ստորագրություն Ստորագրման օր, ամիս, տարի

Նախաձեռնող խմբի ստորագրությունների

հավաքումն իրականացնող ներկայացուցիչ

___________________________________

(ազգանուն, անուն) (ստորագրություն)

Տեղում ստորագրությունների հավաքման

վայրի համապատասխան հանրային ծառայող

___________________________________

(ազգանուն, անուն) (ստորագրություն)

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2018թ. ապրիլի 9-ի

N 8-Ն որոշման

ԿԱՐԳ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ՁԵՎԱԹԵՐԹԻԿԻ ԼՐԱՑՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում են տեղում ստորագրությունների հավաքման ձևաթերթիկին ներկայացվող պահանջները, ձևաթերթիկում լրացվող անհրաժեշտ տվյալների ցանկը և ձևաթերթիկի լրացման կարգը:

2. Ստորագրությունների հավաքումն իրականացվում է ստորագրությունների հավաքման ձևաթերթիկի միջոցով՝ տեղում ստորագրելու եղանակով:

3. Ստորագրությունների հավաքման ձևաթերթիկների նմուշները ներբեռնման հնարավորությամբ տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում, նախաձեռնող խմբի անդամներին չեն տրամադրվում. դրանք ներբեռնում և տպագրում է նախաձեռնող խումբը:

4. Տեղում ստորագրությունների հավաքմանը ստորագրողը կարող է մասնակցել՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ: Սույն կետում նշված դեպքում անձը հաստատող փաստաթուղթ են համարվում նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից:

5. Տեղում ստորագրելու դեպքում ստորագրությունների հավաքումն իրականացնող անձը՝ ստորագրությունների հավաքման վայրում նշանակված համապատասխան հանրային ծառայողի մասնակցությամբ, ստուգում է ստորագրողի ինքնությունը՝ ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով, այնուհետև ձևաթերթիկում լրացնում է ստորագրողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը և տարին, ստորագրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները (անձնագրի դեպքում՝ սերիան և համարը, նույնականացման քարտի դեպքում՝ նույնականացման քարտի համարը) և հնարավորություն է ընձեռում ստորագրողին ձևաթերթիկում ստորագրելու իր տվյալների դիմաց համապատասխան սյունակում: Ձևաթերթիկում լրացվում է նաև ստորագրման օրը, ամիսը, տարին:

6. Տեղում ստորագրելու դեպքում յուրաքանչյուր ձևաթերթիկն ամբողջական լրացվելուց հետո ստորագրվում է նախաձեռնող խմբի՝ ստորագրությունների հավաքումն իրականացնող ներկայացուցչի և ստորագրությունների հավաքման վայրում նշանակված համապատասխան հանրային ծառայողի կողմից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։