Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԵՂՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՏՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

9 ապրիլի 2018 թ.

ք. Երևան N 14-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՏԵՂՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՏՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 17-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Սահմանել տեղում ստորագրությունների հավաքմանը միանալու վերաբերյալ նոտարական կարգով տրված հայտարարության ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված հայտարարության ձևաթղթերը ներբեռնվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից:

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյան

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2018թ. ապրիլի 9-ի

N 14-Ն որոշման

Ձև

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆԸ

ՄԻԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ես, ___________________________________________, ծնված ____________________________________,

(նշվում է ստորագրողի անունը, հայրանունը, ազգանունը)

(նշվում է ստորագրողի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)

Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ՝_______________________________________________________________________________________________,

(նշվում է ստորագրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները (անձնագրի դեպքում՝ սերիան և համարը, նույնականացման քարտի դեպքում՝ համարը))

նոտարական կարգով տրված սույն հայտարարությամբ միանում եմ ————————————————————————————————————————

(նշվում է նախագծի (հարցի) անվանումը)

Նախագծի (հարցի) քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով կազմավորված նախաձեռնող խմբի կողմից իրականացվող ստորագրությունների հավաքմանը:

Հայտարարությունը տվեց՝ _________________________________ ______________________

(անունը, հայրանունը, ազգանունը) (ստորագրությունը)

_____________________________________________

(նշվում է հայտարարություն տալու օրը, ամիսը, տարեթիվը)

--------------------------------------------------------------- թվականին, ես, -------------------------------------------------- նոտարական տարածքի նոտար ---------------------------------------------------------ս, վավերացնում եմ ----------------------------------------ի ստորագրության իսկությունը, որը կատարվել է իմ ներկայությամբ: Փաստաթուղթը ստորագրողի ինքնությունը և գործունակությունը ստուգված են:

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի համաձայն՝ հաստատում եմ ֆիզիկական անձի կողմից կատարված ստորագրության իսկությունը, այլ ոչ թե փաստաթղթում շարադրված փաստերը:

Գրանցված է գրանցամատյան թիվ --------------- ով

Գանձված է պետական տուրք --------------------------- և ծառայության վճար --------------------------- համաձայն՝ «Պետական տուրքի մասին» և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքների:

Նոտար՝ ---------------------------------------- ՀՀ Զինանշանի պատկերով կնիք

Հայտարարությունը պետք է ներկայացնել ստորագրությունների հավաքումն իրականացնող անձին կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։