Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 23 ԱՊՐԻԼԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ N 414 ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

23 ապրիլի 2018 թ.

ք. Երևան N 414

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՍԱԳԱՄԱՐ» ՓԲԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 16-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ ԱԻՆ) պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման հանձնաժողովի 2018 թվականի ապրիլի 23-ի N 37 նիստի եզրակացությունը.

Հրամայում եմ`

1. Կասեցնել «ՍԱԳԱՄԱՐ» փակ բաժնետիրական ընկերությանը 2014 թվականի հունվարի 22-ին տրված պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման թիվ 37 լիցենզիայի գործողությունը երկու տարի ժամկետով:

2. Հրամանը հայտարարել ըստ առնչության:

3. Հրամանն ուժի մեջ է մտնում «ՍԱԳԱՄԱՐ» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

Հիմք՝ ՀՀ ԱԻՆ «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման» լիցենզավորման հանձնաժողովի ընդունած եզրակացությունը:

Դ. Տոնոյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։