Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մայիսի 2018 թվականի N 572-Ա

«ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2015 թվականի սեպտեմբերի 3-ին ստորագրված N 1673P փոխառության համաձայնագրով իրականացված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում ստեղծված գույքը՝ 7,993,324,084 դրամ արժողությամբ, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Տավուշի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի համայնքներին` համաձայն հավելվածի, բացառապես նպատակային նշանակությամբ օգտագործելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության Տավուշի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզպետներին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել համապատասխան համայնքների հետ սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը` դրանցում սահմանելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման, գույքային իրավունքների պետական գրանցման և հանձնման-ընդունման գործընթացներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության Տավուշի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի համայնքների միջոցների հաշվին։

3. Առաջարկել սույն որոշման հավելվածում նշված համայնքների ղեկավարներին «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկման տարածքում ներգրավվելու, համայնքային գույքերի արդյունավետ շահագործման, հետագա ներդրումների ապահովման նպատակով քննարկել համայնքների ջրամատակարարման գույքը Հայաստանի Հանրապետությանը, հանձին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, նվիրատվության տալու հարցը:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքի ղեկավարին և «Սյունիք» ջրօգտագործողների ընկերությանը կնքել համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցերի անհատույց շահագործման պայմանագրեր:

5. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝

1) «Վեոլիա Ջուր» ընկերության հետ համաձայնեցնել համայնքներից գույքը նվիրատվությամբ ստանալուց հետո այն ընկերության վարձակալական պայմանագրում ներառելու հարցը.

2) համայնքներից նվիրատվությամբ ստացած գույքը գրանցել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի անունով և վարձակալության հանձնել «Վեոլիա Ջուր» ընկերությանը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2018 թ. մայիսի 23

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

մայիսի 17-ի N 572-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ ՀՀ մարզի և օբյեկտի անվանումը Օբյեկտի հզորությունը (գծ. մ) Կառույցի արժեքը(դրամ)

1 2 3 4

IRFSP/CW/NCB-2016/034

1. ՀՀ Լոռու մարզի Դսեղի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 34447 480,671,911

Լոտ 1

IRFSP/CW/ICB-2016/010-1

2. ՀՀ Արագածոտնի մարզի Աղձքի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 23155 562,338,749

3. ՀՀ Արագածոտնի մարզի Արագածի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 58881 1,152,580,514

4. ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենուտի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 19354 423,914,599

5. ՀՀ Արագածոտնի մարզի Բազմաղբյուրի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 13723 369,578,956

Ընդամենը 115113 2,508,412,818

Լոտ 3

IRFSP/CW/ICB-2016/010-3

6. ՀՀ Լոռու մարզի Սվերդլովի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 24319 501,129,536

7. ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 15484 253,275,546

8. ՀՀ Տավուշի մարզի Կոթիի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 20288 466,180,352

9. ՀՀ Տավուշի մարզի Այգեձորի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 16745 365,873,304

10. ՀՀ Տավուշի մարզի Չինչինի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 12925 204,258,517

11. ՀՀ Տավուշի մարզի Նորաշենի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 11611 237,560,249

Ընդամենը 101372 2,028,277,504

Լոտ 4

IRFSP/CW/ICB-2016/010-4

12. ՀՀ Շիրակի մարզի Ձիթհանքովի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 14954 312,697,125

13. ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուրի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 34211 859,006,473

14. ՀՀ Շիրակի մարզի Գուսանագյուղի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 15544 469,511,485

15. ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 9236 225,362,498

16. ՀՀ Շիրակի մարզի Ջրառատի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 4976 195,957,072

Ընդամենը 78921 2,062,534,653

Լոտ 6

IRFSP/CW/ICB-2016/010-6

17. ՀՀ Սյունիքի մարզի Ագարակի համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցի վերակառուցում 10060 202,873,091

18. ՀՀ Սյունիքի մարզի Ալվանքի համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցի վերակառուցում 9410 153,720,264

19. ՀՀ Սյունիքի մարզի Կարճևանի համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցի վերակառուցում 3364 77,700,883

20. ՀՀ Սյունիքի մարզի Լեհվազի համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցի վերակառուցում 2722 93,265,396

21. ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցի վերակառուցում 3091 128,005,095

22. ՀՀ Սյունիքի մարզի Շվանիձոր-Նռնաձորի համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցի վերակառուցում 18144 257,862,469

Ընդամենը 46791 913,427,198

ԸՆԴԱՄԵՆԸ 376644 7,993,324,084

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։