Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 2.

Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 149.1-ին հոդվածով.

«Հոդված 149.1. Քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը

1. Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը՝

1) կատարվել է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով,

2) կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,

3) զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

4) կատարվել է մի խումբ անձանց կողմից,

5) զուգորդվել է անձին ազատությունից զրկելով`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից մինչև հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։