«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մարտի 2004 թվականի N 385-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ` ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող` անտառային ֆոնդի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և`
ա) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ անտառային ֆոնդի հողերից 2,8 հեկտար անտառածածկ տարածքը փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար.
բ) հիդրոէլեկտրակայանի և օժանդակ շինությունների կառուցման նախահաշվում նախատեսել նաև անտառին պատճառված վնասի փոխհատուցման ծախսերը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. մարտի 30
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 4-ի N 385-Ն որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ` ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հայաստանի Հանրապետության ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ` օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եվ նպատակները
Տարե-
թիվը Հողերի կատեգորիան
(նպատակային նշանակությունը) Պայմա-
նական նշանը Ընդա-
մենը այդ թվում՝
վարե-
լահող բազմամյա տնկարկներ խոտ-
հարք արոտ այլ հողեր
2004 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ
Հ
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների Կ 2.8 2.8
Ջրային հողեր Ջ
Հատուկ պահպանվող տարածքներ Պ
Հատուկ նշանակության հողեր ՀՆ
Ընդամենը 2.8 2.8