Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2018/2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մայիսի 2018 թվականի N 598-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2018/2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2018/2019 ուսումնական տարվա՝

1) ասպիրանտուրա ընդունելության տեղերը՝

ա. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 140 տեղ,

բ. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ.

2) դոկտորանտուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 13 տեղ.

3) առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետությունում 2018/2019 ուսումնական տարվա ասպիրանտուրայի առկա ուսուցմամբ թափուր մնացած տեղերը բարձրագույն ուսումնական հաստատություններում ու գիտական կազմակերպություններում վերաբաշխում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերի՝ իրենց տրամադրված տեղերի շրջանակներում.

2) Հայաստանի Հանրապետությունում 2018/2019 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության առկա ուսուցմամբ պահուստային տեղերի բաշխումը վերապահվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2018 թ. մայիսի 29

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

մայիսի 24-ի N 598-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018/2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

NN

ը/կ Բուհը, գիտական կազմակերպությունը Գերատեսչական պատկանելությունը Մասնագի-տության դասիչը Մասնագիտությունը 2018/2019 ուս. տարի

ասպիրան-տուրա դոկտորան-տուրա

1 2 3 4 5 6 7

1. Երևանի պետական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ա.01.05 Հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն 1

Ա.01.09 Մաթեմատիկական կիբեռնետիկա և մաթեմատիկական տրամաբանություն 1

Ա.02.04 Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա 1

Ա.04.03 Ռադիոֆիզիկա 1

Ա.04.10 Կիսահաղորդիչների ֆիզիկա 1

Ա.04.16 Միջուկի, տարրական մասնիկների և տիեզերական ճառագայթների ֆիզիկա 1

Ա.04.21 Լազերային ֆիզիկա 1

Բ.00.04 Ֆիզիկական քիմիա 1

Գ.00.04 Կենսաքիմիա 1

Գ.00.08 Կենդանաբանություն, մակաբուծություն, էկոլոգիա 1

Ե.13.04 Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում 2

Ե.27.01 Էլեկտրոնիկա, միկրոէլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա (ՍԻՆՈՓՍԻՍ) 1

Է.00.01 Հայոց պատմություն 2

Է.00.02 Համաշխարհային պատմություն, միջազգային հարաբերություններ 1

Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում 1

Ը.00.03 Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում 1

Ը.00.06 Միջազգային տնտեսագիտություն 1

Ը.00.08 Մաթեմատիկական տնտեսագիտություն 2

Ժ.01.01 Հայ դասական գրականություն 1 1

Ժ.01.02 Նորագույն շրջանի հայ գրականություն. գրականության տեսություն 1

Ժ.01.07 Արտասահմանյան գրականություն 1

Ժ.02.01 Հայոց լեզու 1

Ժ.02.02 Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն (1 տեղը՝ Արցախի Հանրապետություն) 3

Ժ.02.07 Ռոմանոգերմանական լեզուներ (անգլերեն) 1

ԺԲ.00.02 Հանրային իրավունք 1

ԺԲ.00.03 Մասնավոր իրավունք 2

ԺԲ.00.05 Քրեական իրավունք և կրիմինալոգիա, քրեակատարողական իրավունք 1

ԺԵ.00.01 Դեղագիտություն 1

ԺԹ.00.01 Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն 1 1

ԻԲ.00.01 Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանություն, տեսություններ, սոցիալական տեխնոլոգիաներ և գործընթացներ 1

ԻԳ.00.02 Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ, միջազգային հարաբերություններ 1

Ընդամենը 37 2

2. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ա.01.02 Դիֆերենցիալ հավասարումներ, մաթեմատիկական ֆիզիկա 1

Ե.02.01 Մեքենագիտություն 1

Ե.02.03 Մեքենաշինական արտադրության տեխնոլոգիաներ և սարքավորումներ 1

Ե.05.01 Ավտոմեքենաներ և տրակտորներ 1

Ե.09.01 Էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա, էլեկտրատեխնոլոգիաներ 1

Ե.12.03 Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր 1

Ե.13.01 Կառավարում, կառավարման համակարգեր և դրանց տարրերը 1

Ե.13.02 Ավտոմատացման համակարգեր (1 տեղը ՍԻՆՈՓՍԻՍ) 2

Ե.13.03 Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր, ցանցեր, դրանց տարրերը և սարքավորումները 1

Ե.13.04 Հաշվողական մեքենաների, համալիրների և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում 1

Ե.14.02 Միջուկային էներգետիկ կայանքներ 1

Ե.14.04 Վերականգնվող և այլընտրանքային էներգիայի աղբյուրներով էներգետիկ կայանքներ 1

Ե.17.04 Օրգանական նյութերի սինթեզի և վերամշակման տեխնոլոգիա 1

Ե.27.01 Էլեկտրոնիկա, միկրոէլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա

(1 տեղը՝ ՍԻՆՈՓՍԻՍ) 2

Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում 1

Ընդամենը 17

3. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ը.00.01 Ընդհանուր տնտեսագիտություն 1

Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում (գործարար կառավարում, մակրոէկոնոմիկա, միկրոէկոնոմիկա, մարքեթինգ, բնօգտագործման տնտեսագիտություն) 5

Ը.00.03 Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում (ֆինանսներ, վիճակագրություն) 2

Ընդամենը 8

4. Հայաստանի ազգային ագրարային համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ե.18.01 Բուսական և կենդանական ծագում ունեցող մթերքների վերամշակման և արտադրության տեխնոլոգիա 1

Ե.20.01 Գյուղատնտեսության արտադրության մեքենայացում և մեքենաներ 1

Ե. 23.06 Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրությունը և կադաստրը 1

Զ. 01.01 Ընդհանուր երկրագործություն, հողագիտություն, հիդրոմելիորացիա և ագրոքիմիա 1

ԺԶ.00.01 Անասնաբուժություն 1

Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում (ագրարային) 1

Ը.00.03 Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում 1

Ընդամենը 7

5. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գ.00.04 Կենսաքիմիա 1

ԺԴ.00.15 Վիրաբուժություն (սրտային) 1

Ընդամենը 2

6. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ե.23.01 Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ, շինարարական նյութեր և շինարարական մեխանիկա 1 1

Ե.23.03 Շենքերի և կառույցների ճարտարագիտական (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում 1

ԺԸ.00.01 Ճարտարապետություն և ճարտարապետական դիզայն 2 1

Ընդամենը 4 2

7. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն ԺԳ.00.02 Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա (ըստ բնագավառների) 1 2

ԺԹ.00.03 Սոցիալական հոգեբանություն (միջանձնային հարաբերություններ, ընտանեկան, տարիքային, մանկավարժական, խմբային գործունեություն) 1

Ընդամենը 2 2

8. Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ժ.01.07 Արտասահմանյան գրականություն 1

Ժ.02.02 Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն - 1

ԺԳ.00.02 Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա (ռուսերեն) 1

Ընդամենը 2 1

9. Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա ՀՀ կրթության և գիտության նախարարություն ԺԷ.00.03 Կերպարվեստ. դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն 1

Ընդամենը 1

10. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ՀՀ կրթության և գիտության նախարարություն ԺԷ.00.01 Թատերական արվեստ, կինոարվեստ, հեռուստատեսություն 1

Ընդամենը 1

11. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա ՀՀ կրթության և գիտության նախարարություն ԺԷ.00.02 Երաժշտական արվեստ 1

Ընդամենը 1

12. Եվրոպական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտության կառավարում 1

ԺԲ.00.02 Հանրային իրավունք 1

Ընդամենը 2

13. Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ ՀՀ կրթության և գիտության նախարարություն ԺԳ.00.02 Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա (ֆիզիկական կուլտուրա) 1

Ընդամենը 1

14. «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ ՀՀ կրթության և գիտության նախարարություն Է.00.05 Պատմագրություն, աղբյուրագիտություն 1

Թ.00.01 Փիլիսոփայություն 1

Ընդամենը 2

15. Հայաստանում ֆրանսիական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում 1

ԺԲ.00.03 Մասնավոր իրավունք 1

Ընդամենը 2

16. Հայ-ռուսական համալսարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ե.12.01 Ռադիոտեխնիկա, ռադիոհաճախականային սարքավորումներ, համակարգեր, տեխնոլոգիաներ 1

Ե.12.03 Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր 1

Ժ.02.02 Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն 1

ԺԹ.00.01 Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն 2

Ընդամենը 5

17. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա ՀՀ կառավարության աշխատակազմ Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում 1

ԺԲ.00.02 Հանրային իրավունք - 1

ԺԹ.00.01 Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն 1

ԻԳ.00.02 Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ, միջազգային հարաբերություններ 1

Ընդամենը 3 1

18. Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ա.04.16 Միջուկի, տարրական մասնիկների և տիեզերական ճառագայթների ֆիզիկա 2

Ընդամենը 2

19. «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ ՀՀ գյուղատնտեսու-թյան նախարարություն Զ.01.02 Բուսաբուծություն, խաղողագործություն, պտղաբուծություն և բույսերի պաշտպանություն 1

Ընդամենը 1

20. Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածք-ների և բնական պաշարների նախարարություն Ե.14.01 Էներգետիկ համակարգեր, համալիրներ, էլեկտրակայաններ և դրանց կառավարումը 1

Ընդամենը 1

21. «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ա.04.20 1

Ընդամենը 1

22. Մաթեմատիկայի ինստիտուտ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա Ա.01.02 Դիֆերենցիալ հավասարումներ, մաթեմատիկական ֆիզիկա 1

Մեխանիկայի ինստիտուտ Ա.02.04 Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա 1

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ Ե.13.04 Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում 1

Ե.13.05 Մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրերի համալիրներ 1

Բյուրականի աստղադիտարան Ա.03.02 Աստղաֆիզիկա, ռադիոաստղագիտություն 1

Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ ԻԴ.01.08 Երկրաֆիզիկա, օգտակար հանածոների որոնման մեթոդներ 1

Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ Ա.04.21 Լազերային ֆիզիկա 1

Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ Ա.04.07 Կոնդենսացված վիճակի ֆիզիկա 1

Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ Ե.17.01 Անօրգանական նյութերի տեխնոլոգիա 1

Երկրաբանական գիտությունների ինստիտուտ ԻԴ.01.01 Ընդհանուր երկրաբանություն 1

Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ Գ.00.07 Միկրոբիոլոգիա. կենսատեխնոլոգիա 1

Բուսաբանության ինստիտուտ Գ.00.05 Բուսաբանություն. սնկաբանություն. էկոլոգիա 1

«Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ Գ.00.07 Միկրոբիոլոգիա. կենսատեխնոլոգիա 1

Ֆիզիոլոգիայի ինստիտուտ Գ.00.09 Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա 1

Մոլեկուլային և կենսաբանության ինստիտուտ Գ.00.03 Մոլեկուլային և բջջային կենսաբանություն 1

Գ.00.15 Գենետիկա 1

Պատմության ինստիտուտ Է.00.01 Հայոց պատմություն 1

Է.00.02 Համաշխարհային պատմություն, միջազգային հարաբերություններ 1

Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ Ա.04.03 Ռադիոֆիզիկա 1

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ Է.00.03 Հնագիտություն 1

Արվեստի ինստիտուտ ԺԷ.00.02 Երաժշտական արվեստ 1 1

ԺԷ.00.03 Կերպարվեստ. դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն 1

Տնտեսագիտության ինստիտուտ Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում 1

Ը.00.03 Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում 1

Լեզվի ինստիտուտ Ժ.02.01 Հայոց լեզու 1

Ժ.02.02 Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն 1

Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ ԺԲ.00.01 Պետության և իրավունքի տեսություն և պատմություն, պետական և իրավական ուսմունքների պատմություն 1 1

ԺԲ.00.05 Քրեական իրավունք և կրիմինալոգիա, քրեակատարողական իրավունք - 1

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ Է.00.01 Հայոց պատմություն 1

Արևելագիտության ինստիտուտ Է.00.02 Համաշխարհային պատմություն, միջազգային հարաբերություններ 1

«ԻԿՐԱՆԵՏ» հայաստանյան կենտրոն Ա.03.02 Աստղաֆիզիկա, ռադիոաստղագիտություն 1

Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ Բ.00.04 Ֆիզիկական քիմիա 1

Ընդամենը 31 3

23. «Բժշկակենսաբանական միջազգային

հետբուհական ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ Գ.00.02 Կենսաֆիզիկա, կենսաինֆորմատիկա 1

Ընդամենը 1

Պահուստային տեղեր 6 2

Ընդամենը 140 13

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։