ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2018 թվականի N 619-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 398-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 398-Ա որոշման հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 1. 6006210000 Տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ, չսպիտակեցված կամ սպիտակեցված տրիկոտաժե գործվածք՝ չսպիտակեցված կամ սպիտակեցված, 100 տոկոս բամբակի պարունակությամբ կգ 145000 Թուրքիա 424560000
2. 6006210000 Տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ, չսպիտակեցված կամ սպիտակեցված տրիկոտաժե գործվածք՝ չսպիտակեցված կամ սպիտակեցված, 100 տոկոս բամբակի պարունակությամբ կգ 20000 Ուզբեկստան 6400000
3. 6006220000 Տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ, ներկած տրիկոտաժե գործվածք՝ ներկված, 100 տոկոս բամբակի պարունակությամբ կգ 15000 Թուրքիա 41760000
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. հունիսի 5
Երևան