Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-06-07-ից մինչև 2018-08-10։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-08-10Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 փետրվարի 2018 թվականի N 155-Ա

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2018 թ. փետրվարի 19

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

փետրվարի 19-ի N 155-Ա

որոշման

Ց Ա Ն Կ

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN

ը/կ Միջոցառման անվանումը Պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը Ֆինանսա-կան ապահովման աղբյուրը Օրենքի հոդվածը, մասը (կետը)

1 2 3 4 5 6

1. «Զինվորական հաշվառման կարգը և զինվորական հաշվառման մասնագիտությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 657-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ պաշտպանության նախարարություն 2018 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ Ֆինանսա-վորում չի պահանջվում։ «Պաշտպանու-թյան մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդված, 1-ին մասի 9-րդ կետի «դ» ենթակետ

2. «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ պաշտպանության նախարարություն 2018 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ Ֆինանսա-վորում չի պահանջվում։ «Պաշտպանու-թյան մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդված, 1-ին մասի 9-րդ կետի «ը» ենթակետ

3. «Վարժական հավաքների անցկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ պաշտպանության նախարարություն 2018 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ Ֆինանսա-վորում չի պահանջվում։ «Պաշտպանու-թյան մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդված, 1-ին մասի 9-րդ կետի «ը» ենթակետ

4. «Զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն ներկայացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 633 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ պաշտպանության նախարարություն 2018 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ Ֆինանսա-վորում չի պահանջվում։ «Պաշտպանու-թյան մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդված, 1-ին մասի 9-րդ կետի «ժա» ենթակետ

5. «Տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների` բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 766-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն աշխատակազմ ներկայացնելը Պաշտպանության նախարարություն 2018 թվականի հունիսի

3-րդ տասնօրյակ Ֆինանսա-վորում չի պահանջվում։ «Պաշտպանու-թյան մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդված, 1-ին մասի 9-րդ կետի «ժբ» ենթակետ,

26-րդ հոդված, 2-րդ մաս

6. «Զորահավաքային մարմինների օրինակելի կանոնադրությունները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 20-ի N 591 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ պաշտպանության նախարարություն 2018 թվականի հուլիսի

3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։ «Պաշտպանու-թյան մասին» ՀՀ օրենքի

24-րդ հոդված, 3-րդ մաս

7. ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի 22-ի N 927-Ն, հուլիսի 22-ի N 998-Ն և սեպտեմբերի 9-ի N 1186-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ պաշտպանության նախարարություն 2018 թվականի օգոստոսի

2-րդ տասնօրյակ Ֆինանսա-վորում չի պահանջվում։ «Պաշտպանու-թյան մասին» ՀՀ օրենքի

27-րդ հոդված, 1-ին և 5-րդ մասեր

28-րդ հոդված, 3-րդ և 4-րդ մասեր

8. «Ամրագրման ենթակա մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ պաշտպանության նախարարություն 2018 թվականի օգոստոսի

3-րդ տասնօրյակ Ֆինանսա-վորում չի պահանջվում։ «Պաշտպանու-թյան մասին» ՀՀ օրենքի

7-րդ հոդված, 1-ին մասի

9-րդ կետի «դ» ենթակետ

(հավելվածը փոփ. 06.06.18 N 618-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։