«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
10 ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 2004 թվականի N 418-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում 2004 թվականին տեղի ունեցած գարնանային հեղեղումներից վթարված հեղեղատների և գետերի փլուզված հատվածների վերականգնման նպատակով հակահեղեղային միջոցառումներ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 61155.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
ՎԱՐՉԱՊԵՏ Ա. Մարգարյան
2004 թ. ապրիլի 6
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 25-ի N 418-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման N 5 հավելվածում (բացասական նշանով նշվում են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով՝ ավելացվող գումարները)
խումբը ենթա- խումբը 1-ին կիսամյակ 9 ամիս տարի
1 2 3 4 5 6
10
02
Հողերի բարելավման աշխատանքներ -35000.0 -35000.0 -35000.0
այդ թվում՝
01. Կոլեկտորադրենաժային ցանցի մաքրում և նորոգում -30000.0 -30000.0 -30000.0
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն -30000.0 -30000.0 -30000.0
Կապիտալ նորոգումների ծախսեր -30000.0 -30000.0 -30000.0
02. «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների պետական պատվեր -5000.0 -5000.0 -5000.0
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն -5000.0 -5000.0 -5000.0
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր -5000.0 -5000.0 -5000.0
10
04
Բույսերի պաշտպանություն -6655.0 -6655.0 -6655.0
այդ թվում`
01. «Բույսերի պաշտպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող պետական պատվեր -2205.0 -2205.0 -2205.0
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն -2205.0 -2205.0 -2205.0
Այլ ծախսեր -2205.0 -2205.0 -2205.0
02. «Բույսերի կարանտինի ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող պետական պատվեր -4450.0 -4450.0 -4450.0
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն -4450.0 -4450.0 -4450.0
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր -4450.0 -4450.0 -4450.0
10
05
Անասնաբուժություն և հակահամաճարակային միջոցառումներ -10000.0 -10000.0 -10000.0
այդ թվում`
02. Պատվաստուկներ և այլ հակահամաճարակային միջոցառումների համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում -10000.0 -10000.0 -10000.0
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն -10000.0 -10000.0 -10000.0
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր -10000.0 -10000.0 -10000.0
10
07
Տոհմաբուծություն, սերմնաբուծություն և այլ ծրագրեր -7500.0 -9500.0 -9500.0
այդ թվում`
02. «Սելեկցիոն նվաճումների փորձարկման, պաշտպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն» ՊՓԲԸ-ի կողմից իրականացվող սերմերի որակի ստուգման ու պետական սորտափորձարկման գծով պետական պատվեր -1500.0 -1500.0 -1500.0
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն -1500.0 -1500.0 -1500.0
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր -1500.0 -1500.0 -1500.0
06. Աջակցություն գյուղատնտեսական տվյալների հավաքագրմանը -6000.0 -8000.0 -8000.0
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն -6000.0 -8000.0 -8000.0
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր -6000.0 -8000.0 -8000.0
14
06
Այլ ծրագրեր 59155.0 61155.0 61155.0
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 59155.0 61155.0 61155.0
ՀՀ կառավարություն 59155.0 61155.0 61155.0
Կապիտալ նորոգումների ծախսեր 59155.0 61155.0 61155.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան