Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ ՎԱՐՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համատեղ հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

2018 թվականի մայիսի 5-ի

N 295-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

2018 թվականի մայիսի 25-ի

N 74-Ն

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ ՎԱՐՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի 6-րդ կետը

Հրամայում ենք՝

1. Սահմանել «Հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստր վարողին տրամադրվող այլ տեղեկատվության ցանկը»` համաձայն հավելվածի:

2. Սույն համատեղ հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ ԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ

ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

Վ. Հարությունյան ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ

Ա. Ջավադյան

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

2018 թվականի մայիսի 5-ի N 295-Ն և

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2018 թվականի մայիսի 25-ի

N 74-Ն համատեղ հրամանի

ՑԱՆԿ

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ ՎԱՐՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

1. Ի լրումն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների` հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստր վարողին տրամադրվում են հետևյալ տեղեկությունները`

1) մասնակցի սեռը.

2) ծննդյան օրը, ամսաթիվը, տարեթիվը.

3) մահվան դեպքում` մահվան օրը, ամսաթիվը, տարեթիվը.

4) կոնտակտային տվյալները, այդ թվում`

ա. բնակության վայրի հասցեն (բնակության, հաշվառման, օտարերկրյա, այլ),

բ. քաղաքային կամ բջջային հեռախոսահամարը (առկայության դեպքում),

գ. էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում):

2. Հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստր վարողին տեղեկությունները ներկայացվում են դրանց ստացման օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում` բացառապես էլեկտրոնային տարբերակով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։