Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՎՃԱՐԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԿԱՄ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

ՆԱԽԱԳԱՀ

8 հունիսի 2018 թ. N 344-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՎՃԱՐԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԿԱՄ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 315-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 224-Ն որոշման N 1 հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան՝

Հրամայում եմ`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի կամ եկամտային հարկի մասին տեղեկանքի ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 22-րդ և 25-րդ հոդվածներով սահմանված ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ֆիզիկական անձի (այսուհետ՝ ոչ ռեզիդենտ) կողմից օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից սահմանված ձև ներկայացնելու դեպքում` Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի կամ եկամտային հարկի մասին տեղեկանքը կարող է տրամադրվել օտարերկրյա պետության իրավասու մարմնի սահմանած ձևով, եթե վերջինս բովանդակային առումով համապատասխանում է սույն հրամանի հավելվածում սահմանված ձևին: Եթե ոչ ռեզիդենտի կողմից ներկայացված դիմումի և հարկային մարմնի ունեցած տվյալների համաձայն` ոչ ռեզիդենտը Հայաստանի Հանրապետությունում չի վճարել շահութահարկի կամ եկամտային հարկի գումարներ, ապա հարկային մարմինը ոչ ռեզիդենտին տրամադրում է՝ Հայաստանի Հանրապետությունում շահութահարկ կամ եկամտային հարկ վճարած չլինելու մասին ազատ ոճով շարադրված տեղեկանք: Եթե՝ ոչ ռեզիդենտի կողմից ներկայացված դիմումի համաձայն, ոչ ռեզիդենտը Հայաստանի Հանրապետությունում չի վճարել շահութահարկ կամ եկամտային հարկ, իսկ հարկային մարմնում ոչ ռեզիդենտի կողմից վճարված շահութահարկի կամ եկամտային հարկի մասին տվյալների բացակայության դեպքում` ազատ ոճով շարադրված տեղեկանք՝ Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի կողմից շահութահարկ կամ եկամտային հարկ վճարելու վերաբերյալ հարկային մարմնում տեղեկությունների բացակայության մասին:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախագահ`

Դ. Անանյան

Հավելված

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի

8 հունիսի 2018թ. N 344-Ն հրամանի

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Certificate

СПРАВКА

Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած եկամտային հարկի կամ շահութահարկի մասին

on THE INCOME TAX OR PROFIT TAX paid by A non-resident in the RepUblic of

Armenia

О ПОДОХОДНОМ НАЛОГЕ ИЛИ НАЛОГЕ НА ПРИБЫЛЬ, УПЛАЧЕННОМ НЕРЕЗИДЕНТОМ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ

1. Սույնով հաստատվում է _______________________________________________________

This is to certify that

Настоящим удостоверяется, что ոչ ռեզիդենտի Ա.Ա.Հ. (անվանումը), ում շահույթից (եկամտից) վճարվել է հարկը

full name of a non-resident whose income was taxed

Ф.И.О. (название) нерезидента,

с дохода (прибыли) которого уплачен налог

կողմից Հայաստանի Հանրապետությունում շահութահարկի (եկամտային հարկի) վճարման փաստը

has paid the income tax in the Republic of Armenia for the period of

уплатил налог на прибыль (подоходный налог) в Республике Армения за период

____________________________________ ժամանակահատվածի համար,

օր, ամիս, տարեթիվ – օր, ամիս, տարեթիվ

day/month/year – day/month/year

день, месяц, год – день, месяц, год

գումարով` ___________________________________________ ՀՀ դրամ, որից`

in the amount of AMD

на сумму в драмах РА թվերով և տառերով

in figսres and letters

цифрами и прописью including:

в том числе:

___________________________________ շահութահարկ,

գումարը ՀՀ դրամով

amount in AMD

сумма в драмах РА corporate income tax

по налогу на прибыль

___________________________________ եկամտային հարկ:

գումարը ՀՀ դրամով

amount in AMD

сумма в драмах РА personal income tax.

по подоходному налогу.

Օգտվելով հետևյալ արտոնությունից ______________________

By using the following tax incentive

Вследствие применения следующей льготы արտոնության տեսակ

type of incentive

вид льготы

չի վճարվել շահութահարկ (եկամտահարկ) գումարով` _______________________

the following amount of income tax was not paid:

не уплачен налог на прибыль (подоходный налог) в размере ՀՀ դրամ

in AMD

в драмах РА

հետևյալ ժամանակահատվածի համար _______________________

for the period of

за период օր, ամիս, տարեթիվ – օր, ամիս, տարեթիվ

day/month/year – day/month/year

день, месяц, год – день, месяц, год

2. Ոչ ռեզիդենտի նույնականացման համարը ռեզիդենտության երկրում (առկայության դեպքում)`

The non-resident’s identification number in the country of residence (if available) is

Идентификационный номер нерезидента в стране резиденции (при наличии):

________________________________________________________________

3. Ոչ ռեզիդենտի գտնվելու (բնակության) վայրը ռեզիդենտության երկրում

The non-resident’s domicile in the country of residence

Местонахождение (место жительства) нерезидента в стране резиденции

________________________________________________________________

հասցե

address

адрес

4. Հարկը պահած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի (հարկային գործակալի) կամ Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի մշտական հաստատության լրիվ անվանումը

Full name of the Armenian tax resident (tax agent) which withheld the tax or of the non-resident’s permanent establishment in the Republic of Armenia

Название резидента Республики Армения (налогового агента), удержавшего налог, или постоянного представительства нерезидента в Республике Армения

________________________________________________________________

5. Հարկը պահած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի (հարկային գործակալի) կամ ոչ ռեզիդենտի մշտական հաստատության ՀՎՀՀ-ն և հաշվառման հասցեն

Taxpayer Identification Number and legal address of the Armenian tax resident (tax agent) which withheld the tax or of the non-resident’s permanent establishment

ИНН и юридический адрес резидента Республики Армения (налогового агента), удержавшего налог, или постоянного представительства нерезидента в Республике Армения

________________________________________________________________

Պետ` Կ.Տ.

Head of

Начальник ______________________

Seal

М.П.

հարկային մարմնի անվանումը

name of competent tax authorities

название компетентного органа

______________________ _______________ / /

ստորագրություն

signature

подпись Ա.Ա.Հ.

full name

Ф.И.О.

____ _______________ 20__ թ.

օր, ամիս, տարեթիվ

day, month, year

день, месяц, год

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։