Հոդված 1. Հանրային ծառայությունը
Հոդված 1. Հանրային ծառայությունը
1. Հանրային ծառայությունը պետությանն օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական և համայնքների կողմից քաղաքականություն իրականացնելը, պետական ծառայությունը և համայնքային ծառայությունը, ինչպես նաև պետական ու համայնքային քաղաքացիական աշխատանքը:
2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները քաղաքականությունն իրականացնում են քաղաքական, հայեցողական ու քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող անձանց միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նրանց վերապահված լիազորությունների շրջանակներում, քաղաքական որոշումների ընդունմամբ և դրանց կատարման համակարգմամբ:
3. Պետական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացմանը:
Պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դատական ծառայությունը, հատուկ ծառայությունները` պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, հարկային, մաքսային, արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմիններում, ինչպես նաև դիվանագիտական և օրենքներով նախատեսված այլ ծառայությունները:
4. Համայնքներում ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով` համայնքներին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացմանը:
5. Քաղաքացիական աշխատանքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենսդրությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացումն է վարձու աշխատողների միջոցով:
(1-ին հոդվածը փոփ. 18.02.04 ՀՕ-38-Ն, 14.12.04 ՀՕ-44-Ն)