Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-08-13-ից մինչև 2011-02-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Հանրային ծառայությունը

գործել է մինչև 2011-02-05Բացել ARLIS-ում

Հոդված 1. Հանրային ծառայությունը

1. Հանրային ծառայությունը պետությանն օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքականություն իրականացնելը, պետական ծառայությունը և համայնքային ծառայությունը, ինչպես նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանքը:

2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները քաղաքականությունն իրականացնում են քաղաքական, հայեցողական ու քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող անձանց միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նրանց վերապահված լիազորությունների շրջանակներում, քաղաքական որոշումների ընդունմամբ և դրանց կատարման համակարգմամբ:

3. Պետական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացմանը:

Պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դատական ծառայությունը, հատուկ ծառայությունները` պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, հարկային, մաքսային, փրկարար ծառայության հանրապետական գործադիր մարմիններում, Ազգային անվտանգության խորհրդում, ինչպես նաև դիվանագիտական և օրենքներով նախատեսված այլ ծառայությունները:

4. Համայնքային ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով՝ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացմանը:

5. Քաղաքացիական աշխատանքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենսդրությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացումն է վարձու աշխատողների միջոցով:

(1-ին հոդվածը փոփ. 18.02.04 ՀՕ-38-Ն, 14.12.04 ՀՕ-44-Ն, խմբ., փոփ. 02.05.06 ՀՕ-50-Ն, լրաց. 26.05.08 ՀՕ-63-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։