Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1239-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունիսի 2018 թվականի N 735-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1239-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1239-Ա որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով`

Հաստատել կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1239-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Ա. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարար

(խորհրդի նախագահ)

Հ. Այվազյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար

Ա. Բաբայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

Ա. Ասատրյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Ա. Հայրապետյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Ս. Ալոյան - «Դասարան» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ (համաձայնությամբ)

Բ. Փափազյան - «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի խորհրդի անդամ (համաձայնությամբ)

Ա. Բախշյան - «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպության նախագահի կրթության հարցերով խորհրդական (համաձայնությամբ)

Թ. Ավակյան - «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի ծրագրի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ):»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2018 թ. հունիսի 11

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։