Հոդված 9
Հոդված 9
Վկաներին, տուժողներին, քաղաքացիական հայցվորներին, քաղաքացիական պատասխանողներին, նրանց ներկայացուցիչներին, փորձագետներին կանչելը
«...
3. Հարցնող [Հարցում ուղարկող] Պայմանավորվող կողմը վկային, փորձագետին, տուժողին և նրա օրինական ներկայացուցիչներին փոխհատուցում է այդ պետությունում գտնվելու և ուղևորության հետ կապված ծախսերը, ինչպես նաև չաշխատած օրերի աշխատավարձը. փորձագետն ունի նաև կատարած փորձագիտության համար պարգևատրության իրավունք: Կանչում պետք է նշվի, թե ինչ վճարումներ ստանալու իրավունք ունեն կանչված անձինք. հարցնող Պայմանավորվող կողմի արդարադատության մարմինը նրանց միջնորդությամբ համապատասխան ծախսերը հոգալու կանխավճար է տալիս: