ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունիսի 2018 թվականի N 686-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2018/2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2018/2019 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախնական մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտության անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության համար նախատեսված 120 տեղերից բացի սույն որոշմամբ հատկացվող լրացուցիչ 80 նախնական մասնագիտական կրթական ծրագրերով ընդունելության տեղերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցների հաշվին:
3. Ֆինանսների նախարարին` Կրթության և գիտության նախարարի կողմից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 20-ը ներկայացված հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում համապատասխան վերաբաշխում կատարելու վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. հունիսի 19
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2018 թվականի
հունիսի 15-ի N 686-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2018/2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ
NN
ը/կ Պետական լիազորված մարմնի, մասնագիտության և ոլորտի անվանումը Տեղերի թիվը
1 2 3
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն
Ոլորտ 02. Արվեստ
Գեղանկարչություն և քանդակագործություն 115
Ոսկերչություն 181
Բրուտագործություն 15
Գորգագործություն և ժանյակագործություն 72
Փայտագործություն 20
Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն 35
Ոլորտ 04. Գործարարություն, վարչարարություն և իրավունք
Գործավարություն 50
Առևտուր 15
Ֆինանսներ 25
Հաշվապահություն 8
Գովազդ 9
06 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ (ՏՀՏ)
Համակարգիչների շահագործում 272
Ոլորտ 07. Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն
Էլեկտրական սարքերի,մեքենաների և ապարատների փորձարկում 18
Փայտամշակման արտադրությունների սարքավորումների շահագործում և տեխնոլոգիա 35
Շինարարական մոնտաժային աշխատանքների իրականացում 18
Կարի արտադրության տեխնոլոգիա 384
Հրուշակեղենի տեխնոլոգիա 35
Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ 95
Էլեկտրոնային հաշվողական մեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում 38
Մետաղների մշակման տեխնոլոգիա ճնշմամբ 28
Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում 38
1 2 3
Մետաղների մեխանիկական մշակում հաստոցների և գծերի վրա 10
Էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում 15
Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա 52
Էլեկտրալուսավորման և ուժային սարքավորումների էլեկտրամոնտաժում 17
Գազի սարքավորումների և ստորգետնյա գազատարների տեխնիկական շահագործում 23
Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում 53
Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա 150
Օգտակար հանածոների հարստացում 22
Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում 13
Լաբորատոր հետազոտություններ և չափումներ արտադրությունում 33
Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում 32
Գինեգործություն և հյութերի արտադրություն 30
Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում 18
Կոշիկի արտադրության տեխնոլոգիա 20
Տանիքագործական աշխատանքների իրականացում 15
Ոլորտ 08. Գյուղատնտեսություն, անասնաբուժություն, անտառային տնտեսություն և ձկնային տնտեսություն
Պարտեզապուրակային գործ 30
Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում 20
Այգեգործություն 21
09 Առողջապահություն և սոցիալական աշխատանք
Հիվանդի ընդհանուր խնամք 25
10 Սպասարկում (ծառայություններ)
Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում 230
Խոհարարական գործ 654
Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում 504
Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում 126
Վերամբարձ-տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործում 8
Պահուստային տեղեր 150
ԸՆԴԱՄԵՆԸ 3777
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանություն
Ոլորտ 10. Սպասարկում (ծառայություններ)
Ոստիկանական գործ 200
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2018 թվականի
հունիսի 15-ի N 686-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2018/2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ
NN ը/կ Պետական լիազորված մարմինի, մասնագիտության և ոլորտի անվանումը Տեղերի թիվը
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն
Ոլորտ 01. Կրթություն
Նախադպրոցական կրթություն 134
Ֆիզիկական կուլտուրա և սպորտ 15
Պարի ուսուցում 20
Ոլորտ 02. Արվեստ
Ռեժիսուրա 37
Լուսային ռեժիսուրա 5
Լուսանկարչական գործ 20
Դիզայն 112
Հագուստի մոդելավորում և նախագծում 129
Գեղանկարչություն 91
Քանդակագործություն 16
Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում 7
Զարդակիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ 29
Երգեցողություն 141
Երգչախմբավարություն 16
Երաժշտության տեսություն 12
Էստրադային արվեստ 9
Պարարվեստ 37
Գործիքային կատարողական արվեստ (ըստ գործիքների տեսակների) 211
Դերասանական արվեստ 66
Ոլորտ 03. Սոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկատվություն
Արխիվավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ 20
Գրադարանային գործ 17
Ոլորտ 04. Գործարարություն, վարչարարություն և իրավունք
Հաշվապահական հաշվառում 350
Ֆինանսներ 84
Բանկային գործ 111
Ապահովագրական գործ 88
Մենեջմենթ (Կառավարում) 124
Սպասարկման կազմակերպում 78
Հողային ռեսուրսների կառավարում 15
Սպասարկման կազմակերպում՝ հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում 109
Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ 100
Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում 30
Շուկայաբանություն 79
Ապրանքագիտություն 32
Գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ 152
Առևտուր 32
Ոլորտ 05. Բնական գիտություններ, մաթեմատիկա և վիճակագրություն
Շրջակա միջավայրի պահպանում և բնական պաշարների արդյունավետ օգտագործում 20
Ոլորտ 06. Տեղեկատվություն և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ)
Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում 59
Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և համակարգչային ցանցեր 72
Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում 557
Համակարգչային գեղարվեստական նախագծում 118
Ոլորտ 07. Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն
Կենսաքիմիական արտադրություն 5
Էլեկտրական կայաններ, ցանցեր և համակարգեր 7
Ջերմաէլեկտրակայաններ 15
Ջերմամատակարարում և ջերմատեխնիկական սարքավորումներ 15
Էլեկտրահաղորդման գծերի տեղակայում և շահագործում 15
Էլեկտրամատակարարում (ըստ ճյուղերի) 15
Էլեկտրական մեքենաներ և ապարատներ 10
Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում
(ըստ ճյուղերի) 20
Կապի ցանցեր և հաղորդակցման համակարգեր 33
Կապի միջոցների շահագործում 5
Ավտոմատիկան, հեռուստամեխանիկան և կապը տրանսպորտում
(ըստ տրանսպորտի տեսակների) 22
Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն 15
Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում 25
Վերամբարձ տրանսպորտային, շինարարական, ճանապարհային մեքենաների և սարքավորումների շահագործում 5
Երկաթուղու էլեկտրաքարշի տեխնիկական շահագործում 15
Գյուղատնտեսության մեքենայացում 15
Մեխատրոնիկա 20
Բժշկական տեխնիկայի տեղակայում, տեխնիկական սպասարկում և նորոգում 15
Քիմիական միացությունների որակի անալիտիկ հսկում 7
Հացաթխման, մակարոնեղենի և հրուշակեղենի տեխնոլոգիա 10
Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն 28
Պահածոների և սննդախտանյութերի տեխնոլոգիա 15
Մսի և մսամթերքների տեխնոլոգիա 5
Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա 55
Հանրային սննդի տեխնոլոգիա 80
Հագուստի պատրաստման տեխնոլոգիա 35
Բաց լեռնային աշխատանքներ 27
Պոլիգրաֆիական արտադրություն 15
Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրական սարքավորումների տեղակայում կարգավորում և շահագործում 12
Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն 30
Արտադրանքի ստանդարտացում և համապատասխանության հավաստում (սերտիֆիկացում) 10
Քաղաքաշինական կադաստր 20
Շենքերի և կառույցների շինարարություն և շահագործում 37
Ջրամատակարարում և ջրահեռացում 5
Ներքին ջեռուցման և օդափոխման համակարգերի սանիտարատեխնիկական սարքավորումների և օդափոխման համակարգերի տեղակայում և շահագործում 7
Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում 5
Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրական սարքավորումների տեղակայում, կարգավորում և շահագործում 7
Գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների շահագործում և նորոգում 10
Ոլորտ 08. Գյուղատնտեսություն, անասնաբուժություն, անտառային տնտեսություն և ձկնային տնտեսություն
Գյուղատնտեսագիտություն 48
Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում 15
Ջերմատնային տնտեսություն 50
Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանություն 15
Հողաշինարարություն 20
Պահպանված գրունտի կենսատեխնոլոգիա 25
Անասնաբուժություն 108
Մեղվաբուծություն 42
Վայրի բույսերի վերարտադրություն, հավաքում և մթերում 7
Ձկնաբանություն և ձկնաբուծություն 15
Ոլորտ 09. Առողջապահություն և սոցիալական աշխատանք
Ատամնատեխնիկական գործ 167
Բուժական գործ 15
Մանկաբարձական գործ 116
Քույրական գործի կազմակերպում 36
Քույրական գործ 325
Լաբորատոր ախտորոշում 22
Բուժական կոսմետոլոգիա 102
Բուժական մերսում 18
Դեղագործություն 184
Սոցիալական ապահովության կազմակերպում 12
Սոցիալական աշխատանք 38
Ոլորտ 10. Սպասարկում
Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ 55
Զբոսաշրջություն 160
Կառավարում արտակարգ իրավիճակներում 15
Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների) 261
Պահուստային տեղեր 353
ԸՆԴԱՄԵՆԸ 6270
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն
Ոլորտ 01. Կրթություն
Պարի ուսուցում 2
Ոլորտ 02. Արվեստ
Պարարվեստ 69
ԸՆԴԱՄԵՆԸ 71
3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
Ոլորտ 01. Կրթություն
Ֆիզիկական կուլտուրա և սպորտ 90
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Ոլորտ 07. Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն
Թռչող ապարատների և ավիաշարժիչների տեխնիկական շահագործում 5
Ոլորտ 10. սպասարկում
Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների) 7
Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում 3
ԸՆԴԱՄԵՆԸ 15
5. Հայաստանի Հանրապետության ոստիկանություն
Ոլորտ 10. Սպասարկում
Ոստիկանական գործ 65
ԸՆԴԱՄԵՆԸ 65
6. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
Ոլորտ 07. Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն
Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում 10
Ոլորտ 10. Սպասարկում
Կառավարում՝ արտակարգ իրավիճակներում 10
Հրդեհային պաշտպանություն 10
ԸՆԴԱՄԵՆԸ 30
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան