Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունիսի 2018 թվականի N 803-Ա

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝

1. Հայ հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան շարժման առաջամարտիկ Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի հաշվետվության հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

2018 թ. հունիսի 19

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հունիսի 19-ի N 803-Ա

Կ Ա Զ Մ

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Միրզոյան - ՀՀ առաջին փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Ս. Պապիկյան - Տարածքային կառավարման և զարգացման նախարար

Ա. Ջանջուղազյան - Ֆինանսների նախարար

Ա. Հակոբյան - Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար

Հ. Քոչարյան - Ոստիկանության պետի տեղակալ

Գ. Իսագուլյան - ՀՀ պետական և քաղաքական գործիչ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։