ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 11.06.18 N 734-Ա)
21 հունիսի 2017 թվականի N 613-Ա
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 11.06.18 N 734-Ա)
Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով`
Հաստատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հունիսի 21-ի N 613-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Է. Գրիգորյան - ՀՀ բնապահպանության նախարար (խորհրդի նախագահ)
Ա. Գրիգորյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար
Հ. Այվազյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար
Ա.Բաբայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
Ա. Պողոսյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Վ. Քոչարյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Ամիրխանյան - Հայաստանի ամերիկյան համալսարան, Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Հովհաննիսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)
Ս. Ադամյան - «Բնապահպանական հասարակական միություն» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)
Պ. Խաչատրյան - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն (համաձայնությամբ)