ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 ապրիլի 2018 թվականի N 355-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 2017 թվականի հուլիսի 12-ին Սինգապուրում ստորագրված «Օդային հաղորդակցությունների մասին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ։
(որոշումը փոփ. 15.06.18 N 776-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2018 թ. ապրիլի 7
Երևան