Հոդված 41. Օրենսգրքի 168-րդ հոդվածում՝
Հոդված 41. Օրենսգրքի 168-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ կետի աղյուսակի «10 դրամ» բառերը փոխարինել «5 դրամ» բառերով, «20 դրամ» բառերը՝ «10 դրամ» բառերով, «30 դրամ» բառերը՝ «15 դրամ» բառերով, «40 դրամ» բառերը՝ «20 դրամ» բառերով, «50 դրամ» բառերը՝ «25 դրամ» բառերով, «60 դրամ» բառերը՝ «30 դրամ» բառերով, «70 դրամ» բառերը՝ «35 դրամ» բառերով, իսկ «100 դրամ» բառերը՝ «50 դրամ» բառերով.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառության իմաստով՝ ավտոտրանսպորտային միջոցի թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվա և դրան հաջորդող երկու հարկային տարիների համար բնապահպանական հարկի դրույքաչափը սահմանվում է նույն կետով սահմանված համապատասխան (ըստ շարժիչի հզորության) դրույքաչափի 50 տոկոսի չափով, իսկ ավտոտրանսպորտային միջոցի թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երրորդ և դրան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար բնապահպանական հարկի դրույքաչափը սահմանվում է հաշվետու տարվան նախորդող տարվա համար սույն մասով սահմանված կարգով հաշվարկվող դրույքաչափի և սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դրույքաչափի 10 տոկոսի հանրագումարի չափով, բայց ոչ ավելի, քան սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դրույքաչափը: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառության իմաստով՝ այլ ինքնագնաց մեքենաների և մեխանիզմների, ինչպես նաև լողամիջոցների համար բնապահպանական հարկի դրույքաչափը սահմանվում է նույն կետով սահմանված համապատասխան (ըստ շարժիչի հզորության) դրույքաչափի կրկնապատիկի չափով:»: