Հոդված 81. Օրենսգրքի 437-րդ հոդվածում՝
Հոդված 81. Օրենսգրքի 437-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասից հանել «գրավադրված գույքի վրա բռնագանձման տարածման,» բառերը.
2) 4-րդ մասի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը փոխարինել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հանրապետության օրենքով սահմանված կարգով» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին և 12.2-րդ մասերով.
«12.1. Հարկ վճարողի կողմից պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույցով սահմանված ժամկետում գրավով ապահովված հարկային պարտավորությունների կատարման առաջին իսկ խախտման դեպքում հարկային մարմինը խախտման օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողին և գրավատուին ներկայացնում է գրավոր պահանջ՝ գրավով ապահովված հարկային պարտավորությունների կատարման համար:
12.2. Հարկ վճարողի կողմից գրավով ապահովված՝ չկատարված հարկային պարտավորությունները ենթակա են կատարման այդպիսի պահանջը հարկային մարմնից ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:».
4) 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Հարկ վճարողի կողմից սույն հոդվածի 12.2-րդ մասում նշված ժամկետում իր պարտավորությունների չկատարման կամ մասնակի կատարման դեպքում հարկային մարմնի այդ պահանջը սահմանող փաստաթուղթը համարվում է անբողոքարկելի վարչական ակտ, որից հետո հարկային մարմինը գրավի պայմանագիր կնքած անձի նկատմամբ կարող է կիրառել անբողոքարկելի վարչական ակտերի համար Օրենսգրքով նախատեսված հարկային պարտավորությունների հարկադիր կատարման ընթացակարգերը:»: