Հոդված 86. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:
Հոդված 86. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:
Սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետը, 31-34-րդ հոդվածները և 39-րդ հոդվածի 1-ին կետն ուժի մեջ են մտնում 2019 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2019 թվականի հունվարի 1-ը Կառավարության հավանությանն արժանացած՝ Օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողի և այդ ծրագրում ընդգրկված Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ շահութահարկ վճարողների նկատմամբ Օրենսգրքի 128-րդ հոդվածը և Օրենսգրքի 150-րդ հոդվածի 2-րդ մասը շարունակում են կիրառվել մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Սույն օրենքի 41-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Սույն օրենքի 85-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, հարկ վճարողները պարտավոր են հարկային մարմին ներկայացնել կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում լրացնել այն էլեկտրոնային փոստի հասցեն, որին հարկային մարմնի կողմից իրականացվելու է էլեկտրոնային ծանուցումը: Էլեկտրոնային փոստի հասցեն հարկային մարմին չներկայացնելու կամ էլեկտրոնային կառավարման համակարգում չլրացնելու դեպքում նշված հարկ վճարողներին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը ծանուցվելու են Օրենսգրքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում փաստաթղթերը տեղադրելու միջոցով:
(86-րդ հոդվածը փոփ. 26.05.21 ՀՕ-214-Ն)
Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան
2018 թ. հունիսի 26
Երևան
ՀՕ-338-Ն