Հոդված 1
Հոդված 1.
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 3-րդ կետից հանել «159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով կամ» բառերը, նույն կետի «հիմքերով» բառը փոխարինել «հիմքով» բառով, իսկ «ճանաչվելու հիմքով» բառերը՝ «ճանաչվելու կամ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով» բառերով.
2) 1-ին մասի 4-րդ կետի «50» թիվը փոխարինել «62» թվով, «2-րդ և 9-րդ կետերով սահմանված հիմքերով» բառերը՝ «2-րդ կետով սահմանված հիմքով» բառերով, իսկ «ճանաչվելու հիմքով» բառերը՝ «ճանաչվելու կամ դատախազի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով» բառերով.
3) 1-ին մասի 8-րդ կետի «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված N 1-ով» բառերը փոխարինել «սույն օրենքի հավելված N 1-ով» բառերով.
4) 3-րդ մասի, ինչպես նաև 6-րդ հոդվածի 4-րդ մասի և 9-րդ հոդվածի 8-րդ մասի «հանրային ծառայության մեջ ընդգրկված պաշտոն» բառերը փոխարինել «հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն» բառերով: