Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած ոճրագործության հետևանքով զոհվածների այրիներին և ծնողներին նշանակված կենսաթոշակը շարունակվում է վճարվել՝ անկախ նրանց տարիքից և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ պետական կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից: Կենսաթոշակի իրենց բաժնեմասն առանձնացնելիս զոհվածների այրիներին վճարվում է նշանակված կենսաթոշակի 70 տոկոսը:
Սույն մասում նշված՝ կենսաթոշակն ստացող անձի մահվան դեպքում կենսաթոշակը շարունակվում է վճարվել զոհվածի ընտանիքի` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող մյուս անդամին` նրա դիմումի հիման վրա՝ հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին մասի դրույթները: Ընդ որում, այս դեպքում զոհվածի այրուն և ծնողին կենսաթոշակը շարունակվում է վճարվել՝ անկախ նրանց տարիքից և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ պետական կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից:».
2) 3-րդ մասում`
ա. 1-ին կետի «50-րդ» բառը փոխարինել «62-րդ» բառով,
բ. 2-րդ կետը «աշխատողների),» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննիչի, պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի քննիչի, ազգային անվտանգության մարմիններում» բառերով.
3) 6-րդ մասի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով» բառերով, իսկ նույն մասը «ճանաչվելու» բառից հետո լրացնել «կամ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու» բառերով.
4) 7-րդ մասի «սույն օրենքն ուժի մեջ մտնելը» բառերը փոխարինել «2018 թվականի ապրիլի 9-ը» բառերով: