Հոդված 16. Դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող փակ մրցույթը
Հոդված 16. Դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող փակ մրցույթը
1. Դատական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում, բացառությամբ դատական դեպարտամենտի ղեկավարի և դատական ծառայության կրտսեր պաշտոնների, ինչպես նաև սույն օրենքի 15-րդ հոդվածի երրորդ և 5-րդ մասերով նախատեսված դեպքերի, այդ պաշտոնի զբաղեցման համար անցկացվում է փակ մրցույթ: Փակ մրցույթին կարող են մասնակցել տվյալ թափուր պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին համապատասխանող դատական ծառայողները և սույն օրենքով սահմանված կարգով կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք:
2. Դատական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար փակ մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է սույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում նշանակում չկատարելու դեպքում` մեկշաբաթյա ժամկետում, մրցույթն անցկացնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, այնպես, որ ապահովվի այդ մրցույթին տեղեկանալու և դրան մասնակցելու ողջամիտ հնարավորությունը: Նշված հայտարարությունը պետք է հրապարակվի դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում:
3. Փակ մրցույթը անցկացվում է հարցազրույցի միջոցով, որի ընթացքում հաշվի է առնվում մրցույթի մասնակցի գործունեության գնահատման բնութագիրը: Հարցազրույցն անցկացվում է սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով:
4. Փակ մրցույթի անցկացման կարգը սահմանում է դատարանների նախագահների խորհուրդը:
(16-րդ հոդվածը փոփ. 08.04.08 ՀՕ-20-Ն)