ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 2018 թվականի N 694-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 536-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» N 536-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2) որոշման N 2 հավելվածում Արագածոտնի մարզային զորակոչային հանձնաժողովի կազմից հանել «Ա. Դավթյան» բառերը.
3) որոշման N 3 հավելվածը «Ռուդոլֆ Կնյազի Սարգսյան-հոգեբույժ» բառերից հետո լրացնել «Արսեն Մակբեթի Մելքոնյան-ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի վերահսկիչ վարչությունից» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. հունիսի 22
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
հունիսի 21-ի N 694-Ն որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2018 թվականի
մայիսի 3-ի N 536-Ն որոշման
Կ Ա Զ Մ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Դ. Տոնոյան - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Դավթյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Թորոսյան - ՀՀ առողջապահության նախարար
Ա. Հակոբյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Ա. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Զ. Մնացականյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
Հ. Մուրադյան - ՀՀ զինվորական կոմիսար
Վ. Օսիպյան - ՀՀ ոստիկանության պետ
Ա. Վանեցյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Ա. Դավթյան - ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)
Կ. Նահապետյան - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Սարգսյան - ՀՀ զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան