«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2004 թվականի N 487-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 104-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին գումար հատկացնելու մասին» N 104-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
ա) որոշման 2-րդ կետը վերջում լրացնել «բացառությամբ հավելվածի 1-ին կետում նշված ծրագրի» բառերով.
բ) որոշման հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1. Հանրակրթական հիմնական, ինչպես նաև լրացուցիչ
(հայկազունական-կադետական-սեպուհական) կրթական
ծրագրերի իրականացում, որոնց նպատակը Հայաստանի
Հանրապետության զինված ուժերի համազորային
կանոնադրություններին համապատասխան, անչափահաս
քաղաքացիների, այդ թվում՝ մուրացիկ, թափառաշրջիկ
և անապահով երեխաների ռազմահայրենասիրական
պատրաստությանը նպաստելն է, հանրակրթական և
հայկազունական-կադետական-սեպուհական լրացուցիչ
ծրագրերի հիման վրա սովորողների անհատականության
ձևավորումը, նրանց նախապատրաստումն ինքնուրույն
կյանքին, աշխատանքին, հասարակական համակեցությանը
և հայրենիքին ծառայելուն, ինչպես նաև շենքային
պայմանների բարելավումը 25217.7 36977.7 52247.8 66242.0
ՀՀ կառավարության աշխատակազմ 25217.7 36977.7 52247.8 66242.0
այդ թվում`
-Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 25217.7 36977.7 52247.8 66242.0
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. ապրիլի 13
Երևան