«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«19» ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2004 թվականի N 488-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 865-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտը շահագործման ընդունելու մասին» N 865-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
բ) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. ապրիլի 15
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 10-ի N 865-Ա որոշման
Կ Ա Զ Մ
«ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՈՐՈՏԱՆ ԳԵՏԻ ՎՐԱ» ՕԲՅԵԿՏԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՂ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Աբրահամյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ)
Վ. Մովսիսյան - ՀՀ վարչապետի խորհրդական (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Գ. Մարտիրոսյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Ա. Անդրիասյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Մ. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
Ս. Քոչարյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ռ. Ղուկասյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Դարբինյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
Վ. Գաբրիելյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալ
Ս. Օհանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ
Ռ. Սարգսյան - ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ
Ա. Թարվերդյան - ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչության պետ
Ա. Վանյան - ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության պետ
Ս. Հայրապետյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության պետ
Կ. Սարգսյան - ՀՀ էներգետիկայի նախարարի խորհրդական
Վ. Զուրաբյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Որոտան-Արփա-Սևան թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի գլխավոր տնօրեն
Ա. Գրիգորյան - «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
Հ. Հակոբյան - «Արփա-Սևան» ԲԲԸ-ի նախագահ
Հ. Սիմոնյան - «Հիդրոմասնագետշին» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
Ս. Կարապետյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի տնօրեն (հանձնաժողովի քարտուղար)
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 10-ի N 865-Ա որոշման
Կ Ա Զ Մ
«ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՈՐՈՏԱՆ ԳԵՏԻ ՎՐԱ» ՕԲՅԵԿՏԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՂ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԿԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ
Ս. Կարապետյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի տնօրեն (հանձնախմբի համանախագահ)
Վ. Զուրաբյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Որոտան-Արփա-Սևան թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի գլխավոր տնօրեն (հանձնախմբի համանախագահ)
Գ. Գրիգորյան - «Որոտան-Արփա-Սևան թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի գլխավոր ճարտարագետ
Գ. Կիրակոսյան - «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի գլխավոր մասնագետ
Ս. Պետրոսյան - «Որոտան-Արփա-Սևան թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի արտադրատեխնիկական բաժնի պետ
Զ. Մարտիրոսյան - «Որոտան-Արփա-Սևան թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի արտադրատեխնիկական բաժնի տեխնիկական հսկիչ
Ա. Սարգսյան - «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի նախագծի գլխավոր ճարտարագետ
Ս. Եղյան - «Արփա-Սևան» ԲԲԸ-ի տնօրենի առաջին տեղակալ
Ս. Իշխանյան - «Հիդրոմասնագետշին» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ