Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՓԱՅԱՀԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

21 ապրիլի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 ապրիլի 2004 թվականի N 502-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՓԱՅԱՀԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Փայահանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 1854 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`

ա) 1852,5 հեկտարը, որից` 9,4 հեկտար վարելահող, 2,3 հեկտար բազմամյա տնկարկ, 62,5 հեկտար խոտհարք, 1318 հեկտար արոտ, 460,3 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

բ) 1,5 հեկտար այլ հողեր` էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. ապրիլի 20

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2004 թվականի

ապրիլի 14-ի N 502-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՓԱՅԱՀԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Փայահանի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա` պետական սեփականություն հանդիսացող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եվ նպատակները

Տարե-

թիվը Հողերի կատեգորիան

(նպատակային

նշանակությունը) Պայմանական

նշանը Ընդամենը այդ թվում՝

վարելահող բազմամյա

տնկարկներ խոտհարք արոտ այլ

հողեր

2004 թ. Գյուղատնտեսական

նշանակության

Գ

Բնակավայրերի, այդ թվում՝

հասարակական կառուցապատման Բ

Հ

Արդյունաբերության և

ընդերքօգտագործման

Ա

Էներգետիկայի, տրանսպորտի,

կապի և կոմունալ ենթակառուցվածքների

օբյեկտների

Կ 1,5 1,5

Ջրային հողեր Ջ

Հատուկ պահպանվող

տարածքներ

Պ

Հատուկ նշանակության հողեր ՀՆ

Ընդամենը 1,5 1,5

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։