«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2004 թվականի N 503-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՇԵՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Շենավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 203 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`
ա) 201 հեկտարը, որից` 94.5 հեկտար վարելահող, 106.5 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 94.5 հեկտար վարելահողը և 106.5 հեկտար այլ հողեր` աճուրդով օտարելու համար.
բ) 2 հեկտար վարելահողը` բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. ապրիլի 20
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 14-ի N 503-Ն որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՇԵՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Շենավանի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա` պետական սեփականություն հանդիսացող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եվ նպատակները
Տարե-
թիվը Հողերի կատեգորիան
(նպատակային
նշանակությունը) Պայմանական
նշանը Ընդամենը այդ թվում՝
վարելահող բազմամյա
տնկարկներ խոտհարք արոտ այլ
հողեր
2004 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 201 94.5 106.5
Բնակավայրերի, այդ թվում՝
հասարակական կառուցապատման Բ 2.0 2.0
Հ
Արդյունաբերության և
ընդերքօգտագործման
Ա
Էներգետիկայի, տրանսպորտի,
կապի և կոմունալ ենթակառուցվածքների
օբյեկտների
Կ
Ջրային հողեր Ջ
Հատուկ պահպանվող
տարածքներ
Պ
Հատուկ նշանակության հողեր ՀՆ
Ընդամենը 203 96.5 106.5