ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2018 թվականի N 745-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 368-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «ԵՐԵՎԱՆԻ ՔԻՄԻԱ-ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՖԻՐՄԱ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 368-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-11-րդ կետերով.
« 8. 2936 22 000 9 Թիամին հ/քլ (վիտ B1) Ф/С42-2412-93 կգ 5000 Չինաստան 161 000 000
9. 2936 25 000 0 Պիրիդօքսին հ/քլ (վիտ B6) ГЕР X изд ст 566 կգ 5000 Չինաստան 155 400 000
10. 2936 26 000 0 Ցիանոկոբալամին (վիտ B12) Ф/С42-2518-94 կգ 50 Չինաստան 125 000 000
11. 2936 27 000 0 Ասկորբինաթթու (վիտ C) Ф/С42-2668-95 կգ 2000 Չինաստան 18 000 000
».
2) «Ընդամենը» տողում «247 900 000» թիվը փոխարինել «707 300 000» թվով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. հուլիսի 10
Երևան