«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2004 թվականի N 515-Ն
«ԱՆՏԱՌԱՅԻՆ ԳԻՏԱՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ` ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳԾՈՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման 22-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 05 ենթախմբի «11. Անտառային գիտափորձարարական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվող բնության հուշարձանների գույքագրման, անձնագրավորման և ցանկի հաստատման ծրագրի մշակման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2004 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. ապրիլի 20
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 14-ի N 515-Ն որոշման
2 0 0 4 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Պ Ե Տ Ա Կ Ա Ն Պ Ա Տ Վ Ե Ր
«ԱՆՏԱՌԱՅԻՆ ԳԻՏԱՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ` ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳԾՈՎ
Աշխատանքի հիմնական ցուցանիշները 2004 թվականի ֆինանսավորման սահմանագումարը (հազ. դրամ)
Ծրագրով նախատեսված աշխատանքների`
նկարագիրը և փուլերը վերջնական արդյունքը առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Բնության հուշարձանների գույքագրման, անձնագրավորման և ցանկի հաստատման ծրագրի մշակման պետական պատվեր 1.Հայաստանի բնության կենդանի և անկենդան հուշարձանների հնարավոր բազմազանության, բնապահպանական նշանակության ու ռեկրեացիոն հզորությունների վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման և տվյալների հավաքագրման աշխատանքներ Բնության կենդանի և անկենդան հուշարձանների հնարավոր բազմազանության, բնապահպանական նշանակության և ռեկրեացիոն հզորությունների հիմնավորման հաշվետվություն` ներառյալ հետևյալ հավելվածները`
2. Բնության հուշարձանների անձնագրի ձևի մշակում բնության հուշարձանների անձնագրի ձև
3. Ծրագրի իրականացման կոնկրետ գործողությունների պլանի և ժամանակացույցի մշակում ծրագրի իրականացման գործողությունների պլան և ժամանակացույց
4. Ծրագրի իրականացման ֆինանսական ծախսերի ամփոփ նախահաշվի կազմում ծրագրի իրականացման ֆինանսական ծախսերի ամփոփ նախահաշիվ
Աշխատանքների ծավալը x 1 (հաշվետվություն) x x x
Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) x 1100.0 x x x
Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) x 1100.0 473.0 748.0 1100.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան