«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2004 թվականի N 517-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՑԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Հացիկի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,4 հեկտար այլ հողեր փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. ապրիլի 20
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 14-ի N 517-Ն որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՑԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Հացիկի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա` համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եվ նպատակները
Տարե-
թիվը Հողերի կատեգորիան
(նպատակային
նշանակությունը) Պայմանական
նշանը Ընդամենը այդ թվում՝
վարելահող բազմամյա
տնկարկներ խոտհարք արոտ այլ
հողեր
2004 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ
Բնակավայրերի, այդ թվում՝
հասարակական կառուցապատման Բ 0.4 0.4
Հ 0.4 0.4
Արդյունաբերության և
ընդերքօգտագործման
Ա
Էներգետիկայի, տրանսպորտի,
կապի և կոմունալ ենթակառուցվածքների
օբյեկտների
Կ
Ջրային հողեր Ջ
Հատուկ պահպանվող տարածքներ Պ
Հատուկ նշանակության հողեր ՀՆ
Ընդամենը 0.4 0.4