ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2018 թվականի N 747-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1905-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերի անվանակոչված աշխարհագրական օբյեկտների անվանումները հաստատելու մասին» N 1905-Ն որոշման հավելվածի «Վայոց ձորի մարզ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3154-3187-րդ կետերով.
« NN
ը/կ Գործող անվանումը Օբյեկտի
տեսակը Համայնքի անվանումը Թերթի
համարը Հաստատված
անվանումը
3154. Այգիկ բնակատեղի ավերակ Հորբատեղ 10-38-7-2-3 Այգիկ
3155. Անգեղի բնակատեղի ավերակ Շատին 10-38-7-4-1 Անգեղի
3156. Ապարանք ամրոց Եղեգնաձոր 10-38-7-4-1 Ապարանք
3157. Գենդիրե բնակատեղի ավերակ Ջերմուկ 10-38-8-1-3 Լայնաձոր
3158. Գոմքի գերեզմանոց Զառիթափ 10-38-20-1-1 Գոմքի
3159. Դարբինքի գերեզմանոց Զառիթափ 10-38-8-3-3 Դարբնիք
3160. Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշաղբյուր Գլաձոր 10-38-7-4-1 Երկրորդ աշխարհամարտում զոհվածների
3161. Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշաղբյուր Թառաթումբ 10-38-7-2-3 Երկրորդ աշխարհամարտում զոհվածների
3162. Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձան Վերնաշեն 10-38-7-4-1 Երկրորդ աշխարհամարտում զոհվածների
3163. Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշաղբյուր Զառիթափ 10-38-19-2-4 Երկրորդ աշխարհամարտում զոհվածների
3164. Ջևեդարա բնակատեղի ավերակ Ջերմուկ 10-38-8-3-1 Կռվաձոր
3165. Թեքխաչի լեռնանցք Գնիշիկ 10-38-7-4-3 Թեքխաչի
3166. Լանջասար լեռ Վայք 10-38-19-2-2 Լանջասար
3167. Լիճք լիճ Աղնջաձոր 10-38-7-2-1 Լիճք
3168. Խնձորանոց լեռ Թառաթումբ 10-38-7-1-4 Խնձորանոց
3169. Ծիր լեռ Ջերմուկ 10-38-8-3-2 Ծիր
3170. Հազարափրկիչ մատուռ Խաչիկ 10-38-19-1-2 Հազարափրկիչ
3171. Հոլանի լեռ Զառիթափ 10-38-20-1-2 Հոլանի
3172. Ձորադեմ գետ Խաչիկ 10-38-19-2-1 Ձորադեմ
3173. Ձորտուն լեռ Ջերմուկ 10-38-8-1-3 Ձորտուն
3174. Ճգնավորի այր քարանձավ Զառիթափ 10-38-20-1-1 Ճգնավորի այր
3175. Ճրագի գերեզմանոց Զառիթափ 10-38-8-3-3 Ճրագի
3176. Մահարձան խաչքար Եղեգիս 10-38-7-2-3 Մահարձան
3177. Շռշռան աղբյուր Խաչիկ 10-38-19-1-2 Շռշռան
3178. Չային դուզ բնակատեղի ավերակ Ջերմուկ 10-38-8-3-1 Գետատափ
3179. Ջուլ բնակատեղի ավերակ Զառիթափ 10-38-20-1-1 Ջուլ
3180. Սուրբ Գայանե եկեղեցի Ջերմուկ 10-38-8-3-2 Սուրբ Գայանե
3181. Սուրբ Գայանե մատուռ Ջերմուկ 10-38-8-3-2 Սուրբ Գայանե
3182. Սուրբ Հովհաննես մատուռ Եղեգնաձոր 10-38-7-4-1 Սուրբ Հովհաննես
3183. Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու գերեզմանոց Հորբատեղ 10-38-7-2-3 Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու
3184. Ցիցքար լեռ Վայք 10-38-7-4-4 Ցիցքար
3185. Փերեզակ գետ Աղավնաձոր 10-38-7-3-2 Փերեզակ
3186. Փշոնք ամրոց Զառիթափ 10-38-20-1-1 Փշոնք
3187. Քարկոփ բնակատեղի ավերակ Խաչիկ 10-38-19-1-2 Քարկոփ
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. հուլիսի 10
Երևան