ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 2016 թվականի թիվ 22 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի ԹԻՎ 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերով նախատեսված սկզբունքների իրագործման նպատակներով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Փոփոխություններ կատարել «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում Մաքսային միության «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 023/2011) տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև Մաքսային միության «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 023/2011) տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատումը (հաստատումը) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոնները և մեթոդները, այդ թվում՝ նմուշառման կանոնները պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի ապրիլի 9-ի թիվ 68 որոշման մեջ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
կոլեգիայի 2016 թվականի մարտի 15-ի թիվ 22 որոշման
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի ապրիլի 9-ի թիվ 68 որոշման մեջ կատարվող
1. Անվանման և 1-ին կետի մեջ «արտադրանքի համապատասխանության գնահատումը (հաստատումը)» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության» բառերով։
2. Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում Մաքսային միության «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 023/2011) տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև Մաքսային միության «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 023/2011) տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատումը (հաստատումը) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոնները և մեթոդները, այդ թվում՝ նմուշառման կանոնները պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)՝ նշված որոշմամբ հաստատված ծրագրում՝
ա) անվանման մեջ «արտադրանքի համապատասխանության գնահատումը (հաստատումը)» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության» բառերով.
բ) աղյուսակի գլխի 7-րդ սյունակի անվանման մեջ «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 33 - 56-րդ դիրքեր՝
« 33 67.080.01 Հյութամթերք: Կատիոնների (կալիումի, նատրիումի, կալցիումի և մագնեզիումի) որոշումը բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդով։
ԳՕՍՏ-ի մշակում 4-րդ հոդվածի 2-րդ կետ 2015 թվական 2016 թվական Ռուսաստանի Դաշնություն
34 67.080.01 Մրգերի և բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք, պահածոներ՝ մսային և մսաբուսական։ рН–ի որոշման մեթոդ։
ԳՕՍՏ 26188-84-ի վերանայում հավելված 1 2015 թվական 2016 թվական Ռուսաստանի Դաշնություն
35 67.080.01 Հյութամթերք: Նույնականացում: Ընդհանուր դրույթներ։
ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 53137-2008-ի հիման վրա 4-րդ հոդվածի 2-րդ կետ 2015 թվական 2016 թվական Ռուսաստանի Դաշնություն
36 67.080.01 Մրգերի և բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք։ Ընդհանուր չոր նյութերի որոշման մեթոդներ։
ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ 28561-90 և ԳՕՍՏ Ռ 51437-99-ի հիման վրա հավելվածներ 1 և 2 2015 թվական 2016 թվական Ռուսաստանի Դաշնություն
37 67.080.01 Հյութամթերք: Պ-իզոկիտրոնաթթվի որոշումը ֆերմենտային մեթոդով։
ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 51128-98-ի հիման վրա 4-րդ հոդվածի 2-րդ կետ 2015 թվական 2016 թվական Ռուսաստանի Դաշնություն
38 67.080.01 Հյութամթերք: Կիտրոնաթթվի որոշումը ֆերմենտային մեթոդով։
ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 51129-98-ի հիման վրա հավելված 3 2015 թվական 2016 թվական Ռուսաստանի Դաշնություն
39 67.080.01 Հյութամթերք: Ֆոսֆորի պարունակության որոշման սպեկտրալուսաչափական մեթոդ:
ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 51430-99-ի հիման վրա 4-րդ հոդվածի 2-րդ կետ 2015 թվական 2016 թվական Ռուսաստանի Դաշնություն
40 67.080.01 Հյութամթերք: Մոխրի պարունակության որոշումը ծանրաչափական մեթոդով։
ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 51432-99-ի հիման վրա 4-րդ հոդվածի 2-րդ կետ 2015 թվական 2016 թվական Ռուսաստանի Դաշնություն
41 67.080.01 Հյութամթերք: Մոխրի ընդհանուր հիմնայնության որոշման տիտրաչափական մեթոդ։
ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 51436-99-ի հիման վրա 4-րդ հոդվածի 2-րդ կետ 2015 թվական 2016 թվական Ռուսաստանի Դաշնություն
42 67.080.01 Հյութամթերք: Անիոնների որոշումը իոնափոխանակման քրոմատագրման մեթոդով։
ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 55339-2012-ի հիման վրա 4-րդ հոդվածի 2-րդ կետ 2015 թվական 2016 թվական Ռուսաստանի Դաշնություն
43 67.080.01 Մրգերի և բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք։ Նստվածքի որոշման մեթոդ։
ԳՕՍՏ 8756.9-78-ի վերանայում 5-րդ հոդվածի 46-րդ կետ 2015 թվական 2016 թվական Ռուսաստանի Դաշնություն
44 67.080.01 Հյութամթերք: 5-հիդրօքսիմեթիլֆուրֆուրոլի որոշումը բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդով: ԳՕՍՏ 31644-2012-ում փոփոխություններ կատարելը 5-րդ հոդվածի 6-րդ կետ 2015 թվական 2016 թվական Ռուսաստանի Դաշնություն
45 67.080.01 Հյութամթերք: Ըստ Կելդալի՝ ազոտի որոշման մեթոդ։
ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 51438-99-ի հիման վրա 4-րդ հոդվածի 2-րդ կետ 2016 թվական 2017 թվական Ռուսաստանի Դաշնություն
46 67.080.01 Հյութամթերք: Է-խնձորաթթվի որոշումը ֆերմենտային մեթոդով։
ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 51940-2002-ի հիման վրա 5-րդ հոդվածի 26-րդ կետ 2016 թվական 2017 թվական Ռուսաստանի Դաշնություն
47 67.080.01 Հյութամթերք: Սուլֆատների որոշման ծանրաչափական մեթոդ։
ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 51123-97-ի հիման վրա 4-րդ հոդվածի 2-րդ կետ 2016 թվական 2017 թվական Ռուսաստանի Դաշնություն
48 67.080.01 Մրգերի և բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք։ РР վիտամինի պարունակության որոշման մեթոդ:
ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 50479-93-ի հիման վրա 5-րդ հոդվածի 15-րդ կետ 2016 թվական 2017 թվական Ռուսաստանի Դաշնություն
49 67.080.01 Մրգերի և բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք։ Մոխրի և ընդհանուր ու ջրալույծ մոխրի հիմնայնության որոշման մեթոդներ։
ԳՕՍՏ 25555.4-91-ի վերանայում 4-րդ հոդվածի 2-րդ կետ 2016 թվական 2017 թվական Ռուսաստանի Դաշնություն
50 67.080.01 Հյութամթերք: Ընդհանուր կարոտինոիդների և դրանց չափամասային կազմի որոշումը։
ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 51443-99-ի հիման վրա 5-րդ հոդվածի 15-րդ կետ 2016 թվական 2017 թվական Ռուսաստանի Դաշնություն
51 67.080.01 Հյութամթերք: Գեսպերիդինի և նարինգինի զանգվածային կոնցենտրացիայի որոշումը բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդով։
ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 51427-99-ի հիման վրա 4-րդ հոդվածի 2-րդ կետ 2017 թվական 2018 թվական Ռուսաստանի Դաշնություն
52 67.080.01 Մրգերի և բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք։ Սորբինաթթվի և բենզոյական թթվի պարունակության որոշման մեթոդը դրանց համատեղ առկայության դեպքում։
ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 50476-93-ի հիման վրա 4-րդ հոդվածի 2-րդ կետ 2017 թվական 2018 թվական Ռուսաստանի Դաշնություն
53 67.080.01 Հյութամթերք: Քացախաթթվի որոշումը ֆերմենտային մեթոդով։
ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 51441-99-ի հիման վրա 4-րդ հոդվածի 2-րդ կետ 2017 թվական 2018 թվական Ռուսաստանի Դաշնություն
54 67.080.01 Մրգերի և բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք։ Պեկտինային նյութերի որոշման տիտրաչափական մեթոդ։
ԳՕՍՏ 29059-91-ի վերանայում հավելված 3 2017 թվական 2018 թվական Ռուսաստանի Դաշնություն
55 67.080.01 Հյութամթերք: Բուսաշաքարի որոշումը ֆերմենտային մեթոդով։
ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 51938-2002-ի հիման վրա 5-րդ հոդվածի 20-րդ կետ 2017 թվական 2018 թվական Ռուսաստանի Դաշնություն
56 67.080.01 Հյութամթերք: Սինթետիկ ներկանյութերի որոշումը բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդով։
ԳՕՍՏ-ի մշակում 4-րդ հոդվածի 2-րդ կետ 2017 թվական 2018 թվական Ռուսաստանի Դաշնություն
»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: