Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ 5 000 ԿՎՏ-ԻՑ ԱՎԵԼԻ, ԲԱՅՑ 50 000 ԿՎՏ-ԻՑ ՈՉ ԱՎԵԼԻ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ԳԱԶԱՏՈՒՐԲԻՆՆԵՐԻ ՄԱՍԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ՝ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2016-04-02-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 մարտի 2016 թվականի թիվ 21 քաղ. Մոսկվա

5 000 ԿՎՏ-ԻՑ ԱՎԵԼԻ, ԲԱՅՑ 50 000 ԿՎՏ-ԻՑ ՈՉ ԱՎԵԼԻ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ԳԱԶԱՏՈՒՐԲԻՆՆԵՐԻ ՄԱՍԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ՝ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Երկարաձգել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 86 որոշմամբ սահմանված՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի՝ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) գործողության ժամկետը ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8411 99 001 9 ծածկագրով դասակարգվող 5 000 կՎտ-ից ավելի, բայց 50 000 կՎտ-ից ոչ ավելի հզորությամբ գազատուրբինների մասերի առնչությամբ՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամկետով։

2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) 21Դ ծանոթագրության մեջ «մինչև 01.09.2016-ը ներառյալ» բառերը փոխարինել «մինչև 31.12.2021-ը ներառյալ» բառերով։

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։