Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԱՂԱՐԹԱՎՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ՝ ԿԻՍԱՍՊԻՏԱԿԵՑՐԱԾ ԿԱՄ ՍՊԻՏԱԿԵՑՐԱԾ ԹԱՂԱՆԹԱՆՅՈՒԹԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2016-05-06-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 ապրիլի 2016 թվականի թիվ 29 քաղ. Մոսկվա

ՍԱՂԱՐԹԱՎՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ՝ ԿԻՍԱՍՊԻՏԱԿԵՑՐԱԾ ԿԱՄ ՍՊԻՏԱԿԵՑՐԱԾ ԹԱՂԱՆԹԱՆՅՈՒԹԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4703 29 000 1 ծածկագրով դասակարգվող սաղարթավոր տեսակների փայտանյութի՝ կիսասպիտակեցրած կամ սպիտակեցրած թաղանթանյութի առանձին տեսակների համար՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2019 թվականի մայիսի 31-ը ներառյալ:

2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) չորրորդ վանդակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4703 29 000 1 ծածկագրով դիրքը լրացնել «4Գ)» ծանոթագրությանը կատարվող հղումով.

բ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի 14Գ ծանոթագրության մեջ «2014 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի ապրիլի 5-ի թիվ 29 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2019 թվականի մայիսի 31-ը ներառյալ» բառերով:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից՝ 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ 2-րդ կետի «ա» ենթակետի։

Սույն Որոշման 2-րդ կետի «ա» ենթակետն ուժի մեջ է մտնում 2016 թվականի սեպտեմբերի 1-ից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։