Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 օգոստոսի 2018 թվականի N 933-Լ

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2018 թ. օգոստոսի 23

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

օգոստոսի 23-ի N 933-Լ որոշման

Ց Ա Ն Կ

Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների

NN

ը/կ Միջոցառումը Նպատակը Ակնկալվող արդյունքը Պատասխանատու կատարողները Ժամկետը Ֆինանսավորման աղբյուրը

1. Տնտեսական գնահատում՝ Հայաստանի համար հանքարդյունաբերական ներդրումների տարբեր տեսակների տնտեսական կենսունակության կամ նպատակահարմարության գնահատում Հայաստանում տարբեր հանքարդյունաբերական ծրագրերում կիրառվող տեխնոլոգիաների գնահատում և այն աշխատանքների բացահայտում, որոնք պահանջում են մեխանիզացման ավելի բարձր մակարդակ և բարելավված կառավարում հանքարդյունահանման ոլորտի հարկաբյուջետային համակարգի ընդհանուր վերլուծություն, ինչպես նաև տարբեր ծրագրերի տնտեսական կենսունակության գնահատում, տեղական տարածաշրջանային և ազգային տնտեսություններում հանքարդյունահանման տարբեր ծրագրերի ունեցած ներդրման գնահատում Հայաստանի Հանրապետության համար հանքարդյունաբերական ներդրումների տարբեր տեսակների տնտեսական կենսունակության կամ նպատակահարմարության գնահատման ապահովում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածք-ների և բնական պաշարների նախարարություն 2018 թ. դեկտեմբերի

3-րդ տասնօրյակ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

2. Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակման նպատակով ախտորոշիչ ուսումնասիրությունների իրականացում շրջակա միջավայրի և բնակչության առողջության համատեքստում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռիսկերի վերհանում և տեխնիկական կարողությունների գնահատում ընդերքօգտագործման արդյունքում շրջակա միջավայրի և բնակչության առողջության վրա տեխնածին ճնշումների դրսևորումների նվազեցման կամ բացառման ուղղությունների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում ՀՀ բնապահպա-նության նախարարություն 2018 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

3. Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակում Նպաստել հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության ձևավորմանը և ապահովել ոլորտի կայուն զարգացումը: ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածք-ների և բնական պաշարների նախարարություն 2019 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։