Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հոկտեմբերի 2017 թվականի N 1229-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

Ստեղծել Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. հոկտեմբերի 27

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

հոկտեմբերի 27-ի N 1229-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Ղազարյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ (հանձնաժողովի նախագահ)

Ժ. Սարգսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ

Ս. Սողոմոնյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ

Ռ. Ստեփանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ

Գ. Աղաջանյան - ՀՀ կենտրոնական բանկի վիճակագրության վարչության պետ (համաձայնությամբ)

Հ. Ալեքսանյան - ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի հայրենադարձության և հետազոտությունների վարչության հայրենադարձության բաժնի պետ

Հ. Բատիկյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ

Ա. Չիլինգարյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ռազմավարական ծրագրավորման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի և գնահատումների բաժնի պետ

Գ. Բալայան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության բաժնի պետ

Կ. Կույումջյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ

Ա. Մուրադյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության աղետների հետևանքների վերացման պլանավորման, կանխատեսումների և ծրագրավորման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ

Մ. Գևորգյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կազմ հսկողական բաժնի իրավաբանական բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ

Ռ. Խաչատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության առաջատար մասնագետ

Հ. Սարգսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի երրորդ քարտուղար

Ս. Գրիգորյան - ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի իրավաբանական բաժնի պատասխանատու (համաձայնությամբ)

Կ. Խոջայան - Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության գրասենյակի ծրագրերի օգնական (համաձայնությամբ)

Կ. Հոֆսթրա - Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար (համաձայնությամբ)

Ա. Գալստյան - «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Խաչատրյան - Հայկական կարմիր խաչի ընկերության բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ (համաձայնությամբ)

Լ. Ստեփանյան - «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)

Ա. Մինասյան - «Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Հ. Մանասյան - Հայաստանի Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Ռ. Եգանյան - անհատ փորձագետ (համաձայնությամբ)

Վ. Գևորգյան - անհատ փորձագետ (համաձայնությամբ)

Վ. Բախշեցյան - անհատ փորձագետ (համաձայնությամբ)

Մ. Ալլահվերդյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության աշխատակազմի միգրացիոն քաղաքականության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

(հավելվածը փոփ. 11.07.18 N 938-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։