«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2004 թվականի N 530-Ն
ԼՔՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման 22-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 02 ենթախմբի «03. Լքված հանքավայրերի պաշարների գույքագրում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. ապրիլի 23
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 22-ի N 530-Ն որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԼՔՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ
Աշխատանքի հիմնական ցուցանիշները 2004 թվականի ֆինանսավորման սահմանագումարը
(հազ. դրամ)
Ծրագրով նախատեսված աշխատանքների`
1 2 3 4 5 6
ՀՀ Կոտայքի մարզի լքված հանքավայրերի պաշարների գույքագրում նկարագիրը և փուլերը վերջնական արդյունքը 1-ին կիսամյակ ինն ամիս տարի
1. Լքված հանքավայրերի տարածքների որոշում և դրանց ցանկի կազմում տնտեսական շրջանառությունից դուրս եկած տարածքների ցանկ
● օգտագործված պաշարների գնահատական
● ճշտված լքված հանքավայրերի տարածքներ
● ընդերքում առկա պաշարների գնահատական
2. Տեղերում երկրաբանամարկշեյդերական աշխատանքների իրականացման միջոցով հանքավայրերի մնացորդային պաշարների որոշում (գնահատում)
3. Շահագործման և (կամ) ռեկուլտիվացիայի ենթակա հանքավայրերի տարածքների որոշում կամ ճշտում շահագործման և (կամ) ռեկուլտիվացիայի ենթակա որոշված կամ ճշտված հանքա- վայրերի տարածքներ
4. Հանքավայրերի կոնսերվացման վերաբերյալ առաջարկությունների մշակում հանքավայրերի կոնսերվացման վերաբերյալ առաջարկություն
Աշխատանքների ծավալը x ամփոփ հաշվետվություն x x x
Միավորի արժեքը`
ներառյալ ԱԱՀ-ն
(հազ. դրամ) x 3000.0 x x x
Ընդհանուր արժեքը`
ներառյալ ԱԱՀ-ն
(հազ. դրամ) x 3000.0 1290.0 2040.0 3000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան