Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԺԱՄԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2016-09-01-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 հունիսի 2016 թվականի թիվ 51 քաղ. Մոսկվա

ԺԱՄԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել ժամացույցների առանձին տեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված)՝ համաձայն հավելվածի:

2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) լրացնել հետևյալ բովանդակությամբ 27Դ - 29Դ ծանոթագրություններով՝

«27Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը մաքսային արժեքի 7%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 1 հատի համար 2 եվրո. կիրառվում է 2016 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

28Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը մաքսային արժեքի 7%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 1 հատի համար 1,5 եվրո. կիրառվում է 2016 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

29Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը մաքսային արժեքի 7%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 1 հատի համար 4 եվրո. կիրառվում է 2016 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:»:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի սեպտեմբերի 1-ից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2016 թվականի հունիսի 2-ի

թիվ 51 որոշման

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։