Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԻ ԹԻՎ 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 հունիսի 2016 թվականի թիվ 52 քաղ. Մոսկվա

«ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԻ ԹԻՎ 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգի թիվ 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) IV բաժնում՝

3-րդ վանդակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8701 20 101, 8701 20 901 ծածկագրերով դիրքը լրացնել հետևյալ բովանդակությունն ունեցող պարբերությամբ.

«այն սարքվածքի կամ արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի համակարգի նույնականացման համարը, որով սարքավորված է տրանսպորտային միջոցը (առկայության դեպքում)***».

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 և 8705 ծածկագրերով դիրքերում 3-րդ վանդակի տեքստը լրացնել «***» նշանով.

բ) լրացնել հետևյալ բովանդակությունն ունեցող 3-րդ ծանոթագրությամբ՝

«3. Ապրանքների մասին «***» նշանով նշված տեղեկությունները ենթակա են նշման՝ տրանսպորտային միջոցները «ներքին սպառման համար բացթողում», «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)», «վերաներմուծում» և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս։»։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։