ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2018 թվականի N 960-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 1104-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի նոյեմբերի 24-ի «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը Հայաստանի Հանրապետության միանալու նպատակով բազմաշահառու խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1104-Ա որոշումը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. հուլիսի 16
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
հուլիսի 16-ի N 960-Ա
որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2016 թվականի N 1104-Ա
ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ՃՅՈՒՂԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱՇԱՀԱՌՈՒ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի`
1. Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ) Հայաստանի Հանրապետության միանալու և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ստանդարտի ներդրման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել բազմաշահառու խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) բազմաշահառու խմբում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնող այլընտրանքային անդամը սույն որոշման հավելվածի 1-6-րդ կետերով սահմանված անդամի բացակայության դեպքում փոխարինում է նրան՝ քվեարկելու իրավունքով.
2) բազմաշահառու խմբում արդյունահանող կազմակերպությունները ներկայացնող այլընտրանքային անդամը սույն որոշման հավելվածի 8-11-րդ կետերով սահմանված անդամի բացակայության դեպքում փոխարինում է նրան՝ քվեարկելու իրավունքով.
3) բազմաշահառու խմբում քաղաքացիական հասարակությունը ներկայացնող այլընտրանքային անդամը սույն որոշման հավելվածի 16-19-րդ կետերով սահմանված անդամի բացակայության դեպքում փոխարինում է նրան՝ քվեարկելու իրավունքով:
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
նոյեմբերի 24-ի N 1104-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԲԱԶՄԱՇԱՀԱՌՈՒ ԽՄԲԻ
1. Ա. Միրզոյան - ՀՀ առաջին փոխվարչապետ (խմբի նախագահ)
2. Դ. Անանյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
3. Ի. Ղափլանյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
4. Վ. Գևորգյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ
5. Կ. Իսախանյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ
6. Ս. Քրմոյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
7. Ա. Պողոսյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (այլընտրանքային անդամ)
8. Պ. Խաչատրյան - «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության իրավաբանական դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)
9. Վ. Վարդանյան - «Գեոմայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
10. Ա. Ստեփանյան - «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ (համաձայնությամբ)
11. Ա. Նիկողոսյան - «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության վարչական տնօրեն (համաձայնությամբ)
12. Դ. Թադևոսյան - «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ (այլընտրանքային անդամ) (համաձայնությամբ)
13. Ա. Օսիկյան - «ԱՍՍԱԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն (այլընտրանքային անդամ) (համաձայնությամբ)
14. Ա. Աղաբալյան - «Գեոէկոնոմիկա» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ (այլընտրանքային անդամ) (համաձայնությամբ)
15. Մ. Եղիազարյան - «Մեղրաձոր գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր հաշվապահ (այլընտրանքային անդամ) (համաձայնությամբ)
16. Ս. Այվազյան - «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
17. Ի. Զարաֆյան - «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
18. Հ. Մովսիսյան - Երևանի պետական համալսարանի օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)
19. Ա. Համբարձումյան - «Հասարակական ձայն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան